Արտավազդ 2-րդ: Վերջին Արտաշեսյաններ: Թագավորության անկումը

Արտավազդ Բ Արտաշեսյան, հայտնի է նաև որպես Արտավազդ Աստվածային Մեծ Հայքի թագավորության արքայից արքաԱրտաշեսյանների հարստությունից, որը կառավարել է մ․թ․ա․ 55-ից մինչև մ․թ․ա․ 34 թվականը։ Հաջորդել է հորը՝ Տիգրան Բ-ին, որն էլ ոչ հեռավոր անցյալում Մեծ Հայքը հասցրել էր իր հզորության գագաթնակետին։ Ժառանգել է կայացած պետություն, զարգացած ենթակառուցվածքներ և մարտունակ բանակ։ Արտավազդը գահ է բարձրանում պատմական դժվարին ժամանակահատվածում, երբ միմյանց դեմ շարունակաբար հակամարտում էին Հայաստանի արևմտյան և արևելյան հարևանները՝ Հռոմեական հանրապետությունն ու Պարթևական տերությունը։ Արտավազդը, հոր օրինակով, սկզբնապես փորձում է պահպանել դիվանագիտական հավասարակշռությունը, սակայն աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ ստիպված է լինում ապավինել Արտաշատի դաշնագրով ստանձնած պայմանագրային պարտավորություններին։

Արտավազդ 2-րդ: Վերջին Արտաշեսյաններ: Թագավորության անկումը: 1 комментарий

Оставить комментарий