Պատմություն, Հին Եգիպտոսիհիմնադրումը եւ ձեւավորումը
Ք.ա. IV հազարամյակի կեսերին Նեղոսի հովտում ձևավորվեցին 40-ից ավելի քաղաք -պետություններ։ Ժամանակի ընթացքում այդ քաղաք-պետությունները միավորվեցին՝ կազմելով երկու թագավորություն՝ Հյուսիսային և Հարավային։ Միավորման համար պայքարն ավարտվեց միայն Ք.ա. 4-րդ հազարամյակի վերջին։ Ք.ա. 3100 թ. Հարավի տիրակալ Մենեսը գրավեց Հյուսիսային թագավորությունը՝ սկիզբ դնելով Եգիպտոսի միացյալ պետությանը։ Հայտնի է Հին Եգիպտոսի պատմության չորս հիմնական շրջան. Հին թագավորություն, Միջին թագավորություն, Նոր թագավորություն կամ Եգիպտական կայսրություն, Ուշ շրջան։ Հայտնի է եգիպտական թագավորների մոտ երեսուն դինաստիա։ Այս հիմնական փուլերի սահմանագծին տեղի են ունեցել տարբեր բնույթի շրջադարձային իրադարձություններ՝ օտարերկրյա արշավանքներ, ներքին քաղաքական ցնցումներ, աշխարհակարգի եւ քաղաքական կարգի արմատական փոփոխություններ, որոնք տեւել են երբեմն մինչեւ երեք հարյուր տարի։ Այս շրջանները կոչվում են միջանկյալ կամ անցումային փուլեր։ Եգիպտոսն իր քաղաքական, տնտեսական եւ մշակութային հզորության գագաթին հասավ Նոր թագավորության շրջանում՝ XIX-XX-րդ դինաստիաների օրոք, Ք.ա. 13-11-րդ դդ.։ Այս շրջանը կոչվում է նաեւ Ռամսեսյան՝ փարավոնների մեծամասնության Ռամսես անունը կրելու պատճառով։
Հին եգիպտոս: 1 комментарий