Արտագնա պարապմունք Դվինում

Դվին

Հունիսյան ամառային ճամբարի առաջին  շաբաթը սկսեցինք շատ լավ։ Մենք անում էինք քննարկումներ, պարում էինք, երգում էինք, տարբեր բարբառներով զրուցում էինք․․․
Առաջին շաբաթվա ավարտին՝ հունիսի 4-ին  մենք նաև ճամփորդեցինք դեպի Հնաբերդ գյուղ՝ Դվինի հնավայր։
Դվին՝ Հայաստանի  պատմական մայրաքաղաքներից մեկը։ Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Գտնվում է Այրարատ նահանգի Հայոց Ոստան գավառում (գավառը քաղաքի անունով կոչվել է Ոստան Դվնո)։ Ըստ պատմահայր Մովսես Խորենացու՝ «դվին» բառը պարսկերեն ծագում ունի և նշանակում է բլուր։ Փավստոս Բյուզանդի կարծիքով Դվինը բլրի անվանումն է։

Միջնադարյան Հայաստանի Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են Վերին Դվին, Հնաբերդ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Այգեստան գյուղերի տարածքներում, Երևանից մոտ 30 կմ հարավ։ Ընդգրկված է Հնաբերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Մենք սկզբում այցելեցինք Դվինի հնավայր, երկար քայլեցինք հնավայրի տարածքում, ուսումնասիրեցինք, իսկ հնագետը մեզ մանրամասն ներկայացնում էր ամեն մի մանրուք և կառույց։ Հետո գնացինք Վերին Դվին։ Այս գյուղը յուրահատուկ է նրանով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում այստեղ են բնակվում ամենաշատ քանակությամբ ասորիները: 

Վերին Դվինում  մենք այցելեցինք գյուղի ամենահին տունը։ Շատ լավ մեզ ընդունեցին, հյուրասիրեցին իրենց այգու բարիքներից, լսեցինք ասորերենով ու տարբեր բարբառներով զրույցներ։ Այստեղից քայլեցինք գյուղի մշակույթի տուն, ասորի պատանիների հետ ազգային պարեր պարեցինք, միմյանց պարեր սովորեցինք։


Իսկ վերադարձին եղանք նաև Նորաշեն գյուղի հայտնի հողաշեն եկեղեցում, շատ սիրուն ու հետաքրքիր կառույց էր։ Այսպես լավ տրամադրությամբ վերադարձանք Երևան․․․

Արտագնա պարապմունք Դվինում: 2 комментария

Оставить комментарий