Կայուն զարգացում

Կայուն զարգացումը  փոփոխությունների գործընթաց է, որում բնական պաշարների շահագործումը, ներդրումների ուղղվածությունը, գիտա-տեխնոլոգիական զարգացման կողմնորոշումը, անհատի զարգացումը և ինստուտիցիոնալ փոփոխությունները, որոնք համաձայնեցված են մեկը մյուսով, ամրապնդում են ներկայի և ապագայի պոտենցյալը մարդկային կարիքների և ձգտումների բավարարման համար։

2012 թվականին Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած Ռիո+20 գագաթաժողովին, պետությունները որոշում ընդունեցին սկսել զարգացման նոր նպատակների մշակման գործընթաց: Որոշում կայացվեց, որ նոր նպատակներն իրենց բնույթով պետք է լինեն գլոբալ և նախատեսված լինեն բոլոր երկրների և բոլոր ժողովուրդների համար: 2015թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի պատմական գագաթնաժողովի ժամանակ ընդունվել է «ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգը»: 2016 թվականի հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ են մտել «Կայուն զարգացման 2030 օրակարգում»։ Գագաթնաժողովի վերջնական փաստաթուղթը՝ «Ձևափոխելով մեր աշխարհը՝ Կայուն զարգացման 2030 օրակարգ» վերնագրով, ընդունվել է 193 անդամ երկրների կողմից և ընդգրկում է կայուն զարգացման 17 նպատակներ (ԿԶՆ): Առաջիկա 15 տարիների ընթացքում՝ առաջնորդվելով բոլորին վերաբերող այս նոր նպատակներով՝ նախատեսվում է, որ երկրները կհամախմբեն իրենց ջանքերը՝ վերացնելու աղքատությունն իր բոլոր ձևերով և խթանելով բարգավաճումը, պայքարելու անհավասարությունների դեմ և լուծելու կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրները՝ միաժամանակ առաջնորդվելով «ոչ ոք չանտեսվի» սկզբունքով:
Նպատակ 1։ Ամենուրեք վերացնել աղքատությունը՝ իր բոլոր ձևերով ու դրսևորումներով:
Նպատակ 2։ Վերացնել սովը, հասնել պարենային ապահովության ու բարելավված սնուցման, խթանել գյուղատնտեսության կայուն զարգացումը:
Նպատակ 3։ Ապահովել առողջ կյանք և խթանել բարեկեցություն բոլորի համար՝ անկախ տարիքից:
Նպատակ 4։ Ապահովել ներառական ու որակյալ կրթություն բոլորի համար և խթանել ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորություններ:
Նպատակ 5։ Հասնել գենդերային հավասարության և զորացնել բոլոր կանանց ու աղջիկներին:
Նպատակ 6։ Ապահովել բոլորի համար ջրի ու սանիտարական պայմանների հասանելիություն:
Նպատակ 7։ Ապահովել բոլորի համար մատչելի, հուսալի, կայուն և ժամանակակից էներգիայի հասանելիություն:
Նպատակ 8։ Խթանել համապարփակ և կայուն տնտեսական աճ, զբաղվածություն և արժանապատիվ աշխատանք բոլորի համար:
Նպատակ 9։ Ստեղծել դիմակայուն ենթակառուցվածքներ, աջակցել կայուն արդյունաբերության զարգացմանը և խթանել նորարարությունը:
Նպատակ 10։ Կրճատել անհավասարությունը երկրների ներսում և դրանց միջև:
Նպատակ 11։ Քաղաքները դարձնել ներառական, դիմակայուն, անվտանգ և կայուն:
Նպատակ 12։ Ապահովել սպառման և արտադրության կայուն մոդելներ:
Նպատակ 13։ Ձեռնարկել անհապաղ գործողություններ՝ պայքարելու կլիմայի փոփոխության և դրա ազդեցությունների դեմ:
Նպատակ 14։ Ապահովել օվկիանոսների, ծովերի ու ջրային պաշարների պահպանությունը և կայուն օգտագործումը:
Նպատակ 15: Անտառների կայուն կառավարում, անապատացման դեմ պայքար, հողերի դեգրադացման դադարեցում և շրջադարձում, կենսաբազմազանության կորստի կասեցում:
Նպատակ 16։ Խթանել արդար, խաղաղ և ներառական հասարակությունների կառուցումը:
Նպատակ 17։ Ակտիվացնել գլոբալ գործընկերությունը՝ հանուն կայուն զարգացման:
Այս խնդիրները փողկապակցված են միմյանց հետ և կարևորելով մեկը՝ մյուսից, կամ պակաս կարևորելով մնացածը, կարելի է հասնել միայն ձախողման։
Կարծում եմ լավ արդյունքի հասնելու և կյանքը բարելավելու համար անհրաժեշտ է միասին և միաժամանակ զբաղվել այս խնդիրների լուծմաամբ, հասնելով կայուն զարգացման նպատակների հաջող ավարտի։

Оставить комментарий