Պատրաստվե՛ք ներկայացնելու՝ Թեմա 11. «Հայոց Մեծ Եղեռնը»

1. Պարզաբանե՛ք հայերի ցեղասպանության պատճառները:

ա) Հայերը, իբր, սեփական մշակույթից զուրկ եկվոր ժողովուրդ են: Հայաստանը երբեք ինքնուրույն պետություն չի եղել, և հայերը նրանում, մասնավորապես Արևմտյան Հայաստանում, փոքրամասնություն են կազմել:

բ) Թուրքերը, իբր, իրենց գրաված երկրներին բերում էին խաղաղություն և փրկություն: Օսմանյան կայսրությունը եղել է ամենաառաջավոր, քաղաքակիրթ և հումանիստական հասարակությունը, որտեղ հայերը լավ էին ապրում, նրանցից շատերը բարձր պաշտոններ էին զբաղեցնում, նույնիսկ օգտվում էին ինքնավարությունից: Հայ-թուրքական հարաբերությունները դարեր շարունակ եղել են բարեկամական, որոնք խաթարվեցին և թշնամական դարձան մեծ տերությունների, մասնավորապես` Ռուսաստանի և Անգլիայի վարած քաղաքականության պատճառով: Եթե չլինեին հայ-թուրքական գործերին եվրոպական պետությունների միջամտությունը, նրանց վարած քաղաքականության հետ հայերի կապած սպասելիքները, չէին լինի նաև սուլթանական և երիտթուրքական վարչակարգերի շրջանում հայերի հետ տեղի ունեցած անցանկալի դեպքերը:

գ) Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանություն, իբր, տեղի չի ունեցել, այլ ընդամենը պատերազմական գոտում եղել է հայերի տեղահանում` ըստ 1915թ. մայիսի 14-ի «Տեղահանման մասին» օրենքի, որը հետևանք էր այն բանի, որ Ռուսաստանի հետ սահմանակից մարզերում Թուրքիայի անվտանգությունը սպառնալիքի տակ էր գտնվում: Կառավարությունը չի մշակել ջարդի ծրագիր, այլ ստիպված դիմել է որոշ պաշտոնական քայլերի, որոնց ընթացքում հայերն ունեցել են առանձին մարդկային կորուստներ:

2. Ներկայացրե՛ք Մեծ եղեռնի իրականացման փուլերը:

Երիտթուրքերն հայերի ոչնչացման իրենց ծրագրերն իրականացրեցին քայլ առ քայլ։ Սկզբնական ամիսներին հայերի կոտորածներ տեղի ունեցան Կովկասյան ճակատի մերձակա գոտում, այդ ովում նաև Իրանին ու Ռուսաստանին ենթակա մի քանի շրջաններում, ուր ներխուժել էին թուրքական զորքերը։ Կայսրության հայ բնակչության բնաջնջումը դյուրացնելու նպատակով թուրքական իշխանությունները վճռել էին նախ և առաջ վերացնել հայերի կռվելու ունակ ներուժը։ Զորահավաքների ընթացքում օսմանյան բանակ էր զորակոչվել 18-45 տարեկան ավելի քան 300 հազ․ հայ։ 1915թ-ի փետրվարի 25-ի հրամանով արգելվեց հայ զինծառայողներին նշանակել հրամանատարական պաշտոններում և ծառայել ռուս-թուրքական ճակատային գծում։ Այս հրամանով սկսվեց հայ զինվորների չնշող մեծամասնության զինաթափումը և փոխադրումը թիկունք։ Թիկունքային գումարտակների կազմում նրանց ստիպում էին կատարել ճանապարհներ, կամուրջներ, ամրություններ կառուցելու, բեռներ փոխադրելու և այլ ծանր աշխատանքներ։ Շուտով նրանց մեկուսացնում են և խումբ առ խումբ վերացնում։ Երիտթուրքերը խոչընդոտներ կամ արգելքներ էին ստեղծում դաշնակից ու չեզոք երկրների այն քաղաքացիների համար, ովքեր փորձում էին ուղևորվել Արևմտյան Հայաստան և Փոքր Ասիա։ 1915թ-ի ապրիլի 5-ին երիտթուրքական կառավարությունը հատուկ օրենքով արգելեց տերության քաղաքացիների մուտքն ու ելքը կայսրությունից։ Փակվեցին հայկական դպրոցները և մամուլը։ Մյուս քայլով երիտթուրքերը նպատակադրվել էին վերացնել հայության ազգային, քաղաքական և հոգևոր ղեկավար ուժերին ու գործիչներին։Առաջին ձերբակալությունները տեղի են ունենում 1914թ-ի հոկտեմբերին։ Հայ ղեկավար ուժերին ու մտավորականությանը գլխավոր ու անսպասելի հարվածը հասցվեց հենց կայսրության մայրաքաղաքում։

3. Ներկայացրե՛ք և գնահատե՛ք «Նեմեսիս» ծրագիրն ու դրա արդյունքները /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Երիտթուրքերի պարագլուխների պատիժը, սակայն, հնարավոր չեղավ իրականացնել՝ հանցագործները երկրից դուրս էին: Տեսնելով, որ թուրքական կառավարությունը և դաշնակից երկրները հետևողական չեն այդ հարցում ՝ դատավճիռն ի կատար ածեցին  անձնազոհ հայ վրիժառուները: Նրանք գործում էին ՀՅԴ կողմից 1919թ. խիստ գաղտնի պայմաններում կյանքի կոչված <<Նեմեսիս>> (Նեմեսիսը հին հունական դիցաբանությաքն մեջ վրեժի աստվածուհին է) ծրագրի շրջանակներում: 1921թ. մարտի 15-ին Բեռլինում Սողոմոն Թեհրելյանն իրականացրեց Մեծ եղեռնի ամենագլխավոր պատասխանատուի՝ Թալեաթի մահապատիժը: Գերմանական դատարանը, հանգամանորեն քննելով գործը, դրա հետ կապված նաև հայոց ցեղասպանության հանգամանքները, Ս. Թեհրելյանին արդարացրեց և ազատ արձակեց: 1921թ. դեկտեմբերի 6-ին Հռոմում Արշավիր Շիրակյանի գնդակից սպանվեց Օսմանյան կայսրության նախկին վարչապետ Սայիդ Հալիմը: 1922թ. ապրիլի 17-ին դարձյալ Բեռլինում Արամ Երկանյանը և Արշավիր Շիրակյանն իրականացրին Բեհաէղղին Շաքիրի և Ջեմալ Ազմիի մահապատիժը: 1922թ. 25-ին Պետրոս Տեր-Պողոսյանը և Ստեփան Ծաղիկյանը Թիֆլիսում ի կատար ածեցին Ջեմալի մահապատիժը: Նույն թվականի օգոստոսին Միջին Ասիայում Հակոբ Մելքումովի գլխավորած զորամասերի դեմ մղված մարտերում սպանվեց Էնվերը:

Оставить комментарий