Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Սասունի 1894, Զեյթունի 1895-96 և Վանի 1896 թվականների հերոսամարտերի արդյունքները:
2. Ի՞նչ վերաբերմունք ունեին մեծ տերությունները հայկական բարենորոգումների նկատմամբ: Որո՞նք էին տերությունների իրական նպատակները /գրավոր-բլոգային աշխատանք/.
1)Սասունի հերոսամարտ 1894 թվական, Սասունի հայերի զինված ելույթն ընդդեմ թուրքական բռնապետության։ 19-րդ դարի 90-ական թվականներին թուրք իշխանությունները որոշել են վերացնել Սասունում հայերի դեռևս գոյատևող կիսանկախ վիճակը։ Սասուն արշավելու պատրվակ ունենալու համար թուրք, կառավարությունը հրահրել է հայ-քրդական ընդհարումներ։ 1891-ին, 1892-ին, 1893-ին, և 1894-ի գարնանը սասունցիները մի քանի անգամ պարտության են մատնել հարձակվող թուրք, կանոնավոր զորքին ու քրդական խաժամուժին։ 1894-ին թուրք, կառավարությունը վճռական միջոցներ է ձեռնարկել Սասունն ընկճելու համար։ Սասունի շուրջն ստեղծվել է ռազմական գոտի և հայտարարվել պատերազմական վիճակ, զորքերի ընդհանուր ղեկավարությունը հանձնըվել է 4-րդ բանակի հրամանատար Զեքի փաշային։ Նրա տրամադրության տակ եղած 12 հազար թուրք զինվորներից բացի Դիարբեքիրից Սասուն են բերվել Օսման փաշայի հետևակային կորպուսը (3 հազար զինվոր), Երզնկայից ու Մուշից՝ հեծելազորային երկու գունդ, Կարինի (Էրզրում) 26-րդ հետևակային գունդը և կանոնավոր այլ ուժեր, որոնց միացել են մի քանի տասնյակ հազար քուրդ և թուրք բաշիբոզուկներ։
Զեյթունի 1895-1896 թթ. ապստամբությունը հայերի պատասխանն էր Համիդյան կոտորածներին: Հայերի ինքնապաշտպանական ուժը կոտրելու համար իշխանությունները կարևորում էին նաև այս տարածաշրջանի հպատակեցումը։ Այդ հանգամանքը հասկանալով՝ հայ ազգային ուժերը, մասնավորապես հնչակյանները միջոցներ ձեռնարկեցին լեռնագավառն ամրացնելու ուղղությամբ։ 1895 թվականի ամռանը Զեյթուն տեղափոխվեցին հնչակյան Գարուն Աղասին (Կարապետ Թուր-Սարգսյան), մշեցի հայդուկ Մխո Շահենը (Մխիթար Սեֆերյան) և ուրիշներ։ Ապստամբության փաստական ղեկավար դարձավ Նազարեթ Չավուշը (Նորաշխարհյան)։ 75-ամյա Ղազար Շովրոյանի և Աղասու գլխավորությամբ զեյթունցիները հոկտեմբերի սկզբներին սկսեցին ապստամբությունը։
Վանի ինքնապաշտպանություն (1896), Վան քաղաքի և Վանի նահանգի գյուղերի հայ բնակչության դիմադրական մարտերը թուրք ջարդարարների դեմ համիդյան կոտորածների ժամանակ։ Ինքնապաշտպանությունը ղեկավարել են քաղաքում գործող ազգային կուսակցությունների ղեկավարներ Մ. Ավետիսյանը, Մարտիկը (Մարտիրոս Սարուխանյան, ) և Պետոն (Ալեքսանդր Պետրոսյան, դաշնակցական)։ Մարտերը հիմնականում տեղի են ունեցել Վանի Այգեստան թաղամասում։ Քաղաքը բաժանվել է չորս պաշտպանական շրջանների։ Ինքնապաշտպանական խմբերում ընդգրկվել են 700-900 երիտասարդներ, որոնք ունեցել են ընդամենը 518 հրացան։ Հակառակորդը կենտրոնացրել է մոտ 10 հազար զինվոր՝ զինված արդիական զենքով և հրետանիով։ Դիմադրական մարտերն սկսվել են հունիսի 3-ին։