Դեկտեմբերի 14-18

Թեմա 9. Հայ ազատագրական պայքարի զինված փուլը.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք պատմական այն ժամանակաշրջանը, որում առաջացավ հայդուկային շարժումը: Շարժման ծագման վերաբերյալ ի՞նչ տեսակետներ գիտեք:
2. Ներկայացրե՛ք նշանավոր հայդուկներին: Մերօրյա հերոսներից ու՞մ կհամեմատեք նշանավոր հայդուկների հետ:
3. Ի՞նչ եք կարծում, Թուրքիան փորձու՞մ է այսօր շարունակել և ավարտին հասցնել 1890-ականներին սկսած իր ցեղասպան գործունեությունը /պանթյուրքիզմը/: Իսկ ի՞նչ պետք է անեն Հայաստանն ու հայ ժողովուրդը, ինչպես նաև աշխարհը՝ կանխելու Թուրքիայի նման ոճրագործ գործողությունները /գրավոր-բլոգային աշխատանք

1)Արևմտահայ ազգային-ազատագրական պայքարի մեջ մեծ տարածում գտավ հայդուկային կամ ֆիդայական շարժումը: Հայդուկ հունգարերեն բառ է, նշանակում է պարտիզան, ֆիդայի արաբերեն բառ է, նշանակում է անձնազոհ: Հայդուկային շարժումն Արևմտյան Հայաստանում սկսվեց 19-րդ դարի 80-ական թվականների կեսերից, այն իր սուր ծայրով ուղղված էր բոլոր տեսակի ճնշողների և բռնակալների դեմ: Մեծ մասամբ իբրև ճնշող և բռնակալ հանդես էին գալիս քուրդ ռազմական ավագանին՝ ցեղապետերը և թուրք պաշտոնեությունը: Վրիժառու հայդուկի զենքն անհրաժեշտության դեպքում ուղղվում էր նաև հայ մատնիչների դեմ: Չհանդուրժելով լլկանքները՝ հայ գյուղացին մի որևէ քուրդ աղա կամ թուրք ոստիկան սպանելուց հետո թողնում էր տուն, տեղ, ընտանիք և բարձրանում լեռները: Երբեմն՝ մենակ, երբեմն՝ խմբով, կապ պահպանելով շրջակա հայկական գյուղերի հետ, հայդուկներն ապաստանում էին լեռներում: Նրանք անսպասելի հարձակվում էին կառավարական զորքերի, քուրդ հրոսակախմբերի կամ հարկահանների վրա: Հայդուկային խմբերն առաջնորդվում էին չգրված օրենքներով, այնտեղ տիրում էր երկաթյա կարգապահություն: Առաջին հայդուկներից էր 1869թ. ծնված Արաբոն (Առաքել Մխիթարյան), որը, չհանդուրժելով քուրդ ցեղապետերի վայրագությունները, որոշեց նրանց պատասխանել «ակն ընդ ական»: Նա հանդուգն էր, արի, վեհանձն, պաշտպանում էր հասարակ գյուղացուն՝ անկախ ազգությունից: Կողոպտում էր հարուստների ունեցվածքը, բաժանում անխտիր բոլոր գյուղացիներին: Կովկասից զենք տեղափոխելու ժամանակ Արաբոյի 16-հոգանոց խումբը շրջապատվեց թշնամու կողմից, և բոլորն էր զոհվեցին:Ֆիդայական շարժումները վերելք ապրեցին, երբ նրանց գործունեությունն սկսեցին ղեկավարել ազգային կուսակցությունները:

2)

Աղբյուր Սերոբ, Անդրանիկ, Գևորգ Չավուշ, Նիկոլ Դուման, Սպաղանաց Մակար։

Աղբյուր Սերոբը ծնվել է 1864 թ., գ. Սոխորթ, Բիթլիսի նահանգի Խլաթ գավառ1899 թ., Գելիեգուզան գյուղի մոտ, Սասունի գավառում։Սերոբը՝ դեռևս երիտասարդ, բախվել է Թուրքիայում տիրող անարդարությանը և, խուսափելով իշխանությունների հետապնդումներից, 1891 թ-ին եղբայրների օգնությամբ հասել է Կոստանդնուպոլիս, ապա տեղափոխվել է Ռումինիա և անդամագրվել ՀՀԴ կուսակցությանը: Իմանալով Աբդուլ Համիդ II-ի կազմակերպած հայերի կոտորածների մասին՝ 1895 թ-ին 27 հոգուց բաղկացած խմբով վերադարձել է Խլաթ և կազմակերպել գավառի հայկական գյուղերի ինքնապաշտպանությունը: Նրա հայդուկախմբում մարտնչած բազմաթիվ ֆիդայիներ (Բիթլիսցի Մուշեղը, Բալաբեխ Կարապետը և ուրիշներ) հետագայում դարձել են ջոկատների հրամանատարներ: Որոշ ժամանակով նրա խմբի անդամ է եղել նաև Անդրանիկը:

————————————————————————————————————————

Գևորգ Չավուշը Ծնվել է 1870 թվականին Սասունի Փսանաց գավառի Մկթենք գյուղում։

1894 թ.-ի հուլիսի 15-ին Տալվորիկ Հարք թաղում ֆիդայիները ժողով են գումարում։ Նրանք որոշում են մինչև արյան վերջին կաթիլը կռվել և չհանձնել Տալվորիկը։ Գևորգ Չաուշն իր վրա է վերցնում Սատանի կամրջի պաշտպանությունը։ Այն քանդված վիճակում էր գտնվում և օսմանյան կառավարությունը Բաղեշից 16 քարտաշ է բերում։ Գևորգը հարձակվում է 15 թուրք զինվորների վրա, որի արդյունքում թուրքերից 7-ը զոհվում են, իսկ մյուսները փախչում են Մուշ։

————————————————————————————————————————

Նիկոլ Դումանը Ծնվել է 1867 թվականին Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Ղշլաղ (այժմ՝ Ծաղկաշատ) գյուղում։ Ավարտել է Շուշիի թեմական դպրոցը (1887)։ Եղել է ուսուցիչ Հյուսիսային Կովկասի հայկական դպրոցներում, 1894 — 1896 թթ.՝ Թավրիզի և Սալմաստի վարժարաններում։ Մասնակցել է 1894 — 1896 թվականների Դերիկի կռիվներին։ Բողասքյասանի մարտում վաստակել է ԴՈՒՄԱՆ անունը։ 1895 թվականին 50 հոգուց բաղկացած խմբով անցել է Վան։ 1896 թվականին Նիկոլ Դումանի մոտ առաջացել է Խանասորի արշավանքի (1897, հուլիս) կազմակերպման և քրդական մազրիկ ցեղից վրեժխնդիր լինելու գաղափարը։ Արշավանքին մասնակցել է որպես հիսնապետ։ Հետո անցնելով Կովկաս՝ ապրել է Բաքվում։ 1904 թվականին փորձել է խմբով հասնել ապստամբ Սասունին օգնության, սակայն թուրք-պարսկական սահմանի վրա՝ Ռազիի մոտ կռվի է բռնվել քրդական հրոսակախմբերի հետ և վերադառնում է Սալմաստ։

Սպաղանաց Մակարը Ծնվել է Սասուն գավառի Սպաղանք գյուղում։ Մակարը Սպաղանքի ռեսն էր։ 1890-ականների սկզբից, տեսնելով Օսմանյան իշխանությունների՝ Սասունը սասունցիներից դատարկելու ցանկությունը, Շենիկցի Գրգոյի նման Սպաղանքում ստեղծում է զինված և միշտ ընդհարման պատրաստ խումբ, որը քանիցս պաշտպանում է Սպաղանքը թուրքական արյունահեղությունից։

 1891 թվականին Մակարի եղբայրը՝ Խաչոն աղջիկ է փախցնում Գելիեգուզան գյուղից։ Այլ գյուղից աղջիկ հարսնացնելը արգելված չէր Սասունում, սակայն դա պիտի կատարվեր գյուղի մեծավորների համաձայնությամբ ու օրհնությամբ, իսկ Խաչոն նախընտրում է աղջկան հարսնացնել ամենակարճ ճանապարհով։

Оставить комментарий