Թեմա 8. Հայ քաղաքական կյանքի վերելքը 19-րդ դարի երկրորդ կեսին.

ա/ Արևմտահայերի ազգային սահմանադրությունը

Սահմանադրությունը պետության հիմնական օրենքն է, որը սահմանում է նրա պետական կառուցվածքը, կառավարման և իշխանության մարմինների համակարգը, նրանց իրավասությունները և ձևավորման կարգը, ընտրական համակարգը, քաղաքացիական իրավունքները և ազատությունը, ինչպես նաև դատական համակարգը։ Սահմանադրությունն օրենսդրության հիմքն է։ Պետական գործունեության տարբեր բնագավառներում սահմանադրական կարգի պահպանմանը հետևում է Գերագույն դատարանը կամ Սահմանադրական դատարանը։

1860 թվականի ազգային սահմանադրություն (հայտնի է նաև որպես Ազգային սահմանադրություն Հայոց), արևմտահայերիկրոնահամայնական կյանքը կարգավորող կանոնադրություն։ Ընդունել է Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը 1860-ի մայիսի 24-ին։ Սակայն սուլթանական կառավարությունը մոտ 3 տարվա ձգձգումից հետո և էական կրճատումներով (հոդվածների թիվը, երեսփոխան-պատգամավորների, հատկապես՝ գավառները ներկայացնողների քանակը ևն) այն վավերացրել է միայն 1863-ի մարտի 17-ին (թուրքերեն կոչվում էր «Հայ ազգի կանոնադրություն»)։ 1853-ին Կ. Պոլսի հայ համայնքի ներկայացուցիչներից ընտրված մարմինների՝ Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովների համաձայնությամբ կազմվել է Ուսումնական խորհուրդ, որի անդամներ Նահապետ Ռուսինյանը, Գրիգոր Օտյանը,Նիկողայոս Պալյանը, Սերովբե Վիչենյանը (Սերվիչեն), Կարապետ Ութուճյանը, Գրիգոր և Մկրտիչ Աղաթոն եղբայրները 1857-ին մշակեցին կրոնական, ազգային, մշակութային, հասարակական կյանքին վերաբերող կանոնադրություն։

Չնայած զգալի թերություններին, Ազգային սահմանադրությունը նոր և առաջադիմական երևույթ էր արևմտահայ կյանքում։ Նպատակն էր ավելի ժողովրդավարական հիմքերի վրա դնել Կ. Պոլսի պատրիարքարանի գործունեությունը, կարգավորել Օսմանյան պետության և արևմտահայության փոխհարաբերությունները։ Ազգային սահմանադրության գործադրման ամենաբեղուն շրջանը 1870–90-ական թթ. էին, մասնավորապես՝ Մկրտիչ Խրիմյանի պատրիարքության տարիները (1869–73), երբ Ազգային ընդհանուր ժողովը բազմիցս քննարկել է գավառահայության հարստահարությունները սանձահարելու որոշումներ, ընտրել հայկական բարեփոխումների ծրագրեր և այլն։

բ/ Զեյթունի 1862թ. ապստամբությունը

Զեյթունի ժողովրդի վրա նշանակված էին ղեկավարելու չորս փաշաներ,բայց ժողովուրդը ըմբոստանում և չէր ենթարկվում թուրքական իշխանությանը։Այդ ըմբոստության ժամանակ՝1860 թվականին,թուրքական 10 հազարանոց բանակը և չերքեզների խմբերը հարձակվեցին Զեյթունի վրա։Հայերին հաջողվեց դուրս շպրտել թուրքական բանակը։1862 թվականին Ազիզ փաշան վեճեր գցեց մահմեդական և հայկական բնակչության մեջ՝ հողային խնդիրների վերաբերյալ։Այդ իրավիճակում Ազիզ Փաշան 12 հազարանոց զորքով հարձակվեց Զեյթունի վրա։Չկարողանալով դիմադրել ճնշամը զորախումբը նահանջեց մոտակա գյուղաքաղաք։Ազիզ Փաշան շրջապատեց Զեյթունը և պահանջեց հարկ վճարել։Հայկական զորքի ղեկավարը Յաղուբյան Մկրտիչը Ս.Աստվածածին եկեղեցում կազմակերպեց խորհրդակցություն։Հավաքելով 5 հազար զինվոր,բաժանեց խմբերի և հրամայեց կռվել հայրենիքի համար՝ անգամ մինչև մահ։ Զեյթունցիները Ասատուր Նորաշխարհյանի գլխավորությամբ կեղծ նահանջ են ձեռնարկում, իսկ թուրքերը խաբնվելով մտնում են զեյթունի ձոր,որտեղ հայերը ոչնչացնում են 750 հոգի։Թուրքերը խուճապահար փախչում են։Ընդհանուր թուրքական զորախումբը կորցրեց 2000 հոգի,իսկ հայերը 600։
Հաջորդ հարձակումը հայերի վրա տեղի է ունենում Աշիր փաշայի հրամանտարությամբ։Պաշարելով Զեյթունը Աշիրը պահանջում է 4 տանուտերերին ներկայանալ Կոստանդնուպոլիս։Ժամանաումից հետո իշխանությունները ձեռբակալում են նրանց։Այս հարցի լուծմամբ սկսում են զբաղվել Կ.Պոլսի հայ պատրիարքը և ֆրանսիայի դեսպանը։Հայկական վերնախավը համաձայնվում է ընդունել կաթոլիկությունը օգնության դիմաց։Նապոլեոն 3-րդի համաձայնությամբ ֆրանսիայի դեսպանը պահանջում է դադարեցնել պաշարումը։Վախենալով Եվրոպայից թուրքերը գնում են զիջման։Վերացվում է շրջափակումը,ազատվում են տանուտերերը։Հայերը վճարում են հարկ Թուրքիային,բայց միևնույն ժամաանակ պահում են իրենց ինքնուրույնությունը։
Համեմատելով հայկական և թուրքական իշխանությունները, բանակը և քաղաքականությունը կարող եմ ասել,որ հայերը միայն պահելով իրենց ինքնուրույնությունը հաղթեցին թուրքերին։Մեծ բան է ունենալով 5 հազար հոգանոց զորախումբ պայքարել մեծաքանակ բանակի դեմ և կարողանալ պահել ոչ միայն անկախությունը, այլև՝ ինքնուրույնությունը։Չնայած անկախության պահպանմանը Զեյթունի ապստամբությունը մեծ հետք թողեց ազատագրական շարժման մեջ և ներշնչեց հույս հայ ժողովրդի մեջ ապագայի հաղթանակների համար։

գ/ Ազատագրական կազմակերպություններ

Ազատագրական խմբակներն ու կազմակերպությունները առաջացան, որպեսզի կազմակերպեն Հայ ազատագրական պայքարը: Տարբեր կազմակերպություններ տարբեր կերպ էին կազմակերպում: Ինչքան էլ, որ կազմակերպությունները փորձում էին աշխատել գաղտնի, միևնույն է, վերջում բացահայտվում էին և լինում էին ձերբակալություններ: Թեև Ազգային–ազատագրական խմբակները երկար կյանք չունեցան, սակայն, այնուամենայնիվ նրանց գործունեությունն անհետևանք չմնաց: Այդ հիմքի վրա շուտով կազմավորվեցին ազգային–քաղաքական կուսակցությունները։

դ/ Հայ ազգային կուսակցությունները

Արմենական կուսակցության մեջ կային երիտասարդներ և նրանք ոգեշնչվում էին ազգային գործիչներով և նրանց արարքներով: Այնտեղ էին նաև Վան քաղաքում գործող խմբակները: Հնչակյան կուսակցության մեջ ներառվում էին մարդիկ, ուսանողներ, ովքեր գտնվում էին նոր և առաջադիմական գաղափարների ազդեցության տակ: Կարծում եմ այն առումով, որ այս երկու կուսակցություններն էլ ինչ-որ բանից ոգեշնչվում էին նրանք նման են, բայց թե ինչից են ոգեշնչվում դա արդեն տարբերություն է: Հայ Հեղափոխական դաշնակցությունը հանդիսանում էր ամենաազդեցիկը: Թուրքական բռնատիրության դեմ կային մարտնչող մարդիկ, ովքեր չէին կարող հաջողության հասնել առանց միավորման և դաշնակցման, այդ պատճառով նրանք կոչվեցին Հայ հեղափոխական դաշնակցություն:

Оставить комментарий