Ինչ է Աղետը
Աղետը հասարակության գործունեության լուրջ խափանումն է, որը բերում է մարդկային և նյութական արժեքների կորուստների և մեծ վնաս է հասցնում շրջապատող միջավայրին։ Աղետները լինում են բնական և մարդու գործունեության հետ կապված ։
Աղետը պատահար է, որը լինում է բնական կամ տեխնածին: Աղետի արդյունքում մահանում են շատ մարդիկ և պատմության մեջ լինում են անուղղելի հետևանքներ: Բնական աղետների պատճարռներ կարող են հանդիսանալ՝ բախում տիեզերական մարմնի հետ, արևի ակտիվության բարձրացում, հրաբխային ակտիվություն, երկրակեղևի սալերի շարժ և իհարկե շրջակա միջավայրի աղտոտում: Բոլոր տեխնածին աղետների պատճառը հանդիսանում է մարդը: Տեխնածին աղտեների պատճառ կարող են հանդիսանալ՝ վթար, մարդու վատ ուսուցնում, մարդու անուշադիր վերաբերմունք աշխատանքի նկատմամբ, աշխատանքայինկարգապահության ցածր մակարդակ կամ դրա բացակայություն:
Բնական աղետներ են՝ երկրաշարժ, ցունամի, ջրհեղեղ, հրաբուխների ժայթքում,տորնադո, սողանքներ, քարաթափում ձնահյուս, փոշեփոթորիկ, մրրիկ, փոթորիկ, պտտահողմ, երաշտ, խորշակ:
Կան նաև տեխնիկական աղետներ։ Դրանցից է ՛՛Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումները՛՛։
Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումներ 1945 թվականի օգոստոսի 6-ին և 9-ին, մարդկության պատմության մեջ միջուկային զենքի ռազմական կիրառման միակ օրինակները։ Այն իրականացվեց ԱՄՆ-ի Զինված ուժերի կողմից, Երկրորդ համաշխարհային պատերազմի եզրափակիչ փուլում, խաղաղօվկիանոսյան թատերաբեմի ռազմական գործողությունների շրջանակներում։
1945 թվականի օգոստոսի 6-ի առավոտյան ամերիկյան B-29 «Enola Gay», ռմբակոծիչը, որն այդպես էր կոչվել անձնակազմի հրամանատարի գնդապետ Փոլ Թիբբեթսի մոր անունով (Էնոլա Գեյ Հագարդ), ճապոնական Հերոսիմա քաղաքի վրա նետեց 13-18 կիլոտոն տրոտիլի համարժեքությամբ ատոմային «Little Boy»

«Փոքրիկ» ռումբը։ Երեք օր անց, 1945 թվականի օգոստոսի 9-ին «Fat Man» «Հաստլիկ» ատոմային ռումբը նետվեց Նագասակի քաղաքի վրա B-29 «Bockscar» ռմբակոծիչի հրամանատար օդաչու Չարլզ Սուինիի կողմից։ Զոհվածների ընդհանուր թիվը կազմեց Հերոսիմայում 90-166 հազար մարդ և Նագասակիում՝ 60-80 հազար մարդ։

Ճապոնիայի նկարիչներ, խաղաղության միջազգային մրցանակների դափնեկիրներ Իրի և Տոսիկո Մարուկին, ովքեր այդ ոճրագործության ականատեսներն էին և հետագայում կրեցին նրա սարսափելի հետևանքները, հետևյալ կերպ էին պատմում կատարվածը.
Կուրացուցիչ կանաչագույն բռնկում, պայթյուն, գիտակցությունը ճնշված է, տաք քամու ալիք․․․ և հաջորդ վայրկյանին շուրջն ամենինչ այրվում էր․․․ փլվող տների բեկորների տակ ընկած են ուշագնաց մարդիկ, կրակի մեջ մեռնում են կանայք, կրակե օղակում մեռնում են ուշքի եկած և փրկվել ցանկացող մարդիկ․․․ մի ակնթարթ և մարդկանց վրայից թափվում է բռնկված հագուստը, ուռչում են ձեռքերն ու դեմքերը, կուրծքը, պայթում են արնագույն բշտիկները և ծվեն-ծվեն ցած են սահում մաշկի կտորները․․․ դրանք ուրվականներ են։ Վեր բարձրացրած ձեռքերը նրանք շարժվում են ամբոխով՝ օդը խլացնելով աղեկտուր ճիչերով։ Գետնին ընկած է նորածին երեխան, մայրը մեռել է, բայց ոչ ոք ուժ չունի օգնելու, բարձրացնելու։ Խլացած և այրված մարդիկ խելագարված կիտվել են ոռնացող ամբոխում և կուրորեն դես ու դեն են խփվում՝ ելք փնտրելով։
Օգոստոսի 7-ին ճապոնական կառավարությունը հայտնի ֆիզիկոս Իոշիո Նիշիուին ուղարկեց Հիրոսիմա, տեղում պարզելու համար կիրառված զենքի բնույթը։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ հողը բարձր ռադիոակտիվություն ունի, և դա կասկած անգամ չթողեց, որ ատոմային ռումբ էր գցվել։
ԱՄՆ-ի ատոմային ռմբակոծությունների կրկնակի ցնցումը և ԽՍՀՄ-ի ընդդեմ Ճապոնիայի պատերազմի մեջ մտնելը 1945 թվականի օգոստոսի 9-ին խորը ազդեցություն գործեցին Ճապոնիայի պրեմիեր մինիստր Կանտարո Սուձուկիի և Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոգո Սիգենորիի վրա, որոնք եկան այն եզրակացության, որ Ճապոնիայի կառավարությունը պետք է վերջ տա պատերազմին։
1945 թվականի օգոստոսի 15-ին Ճապոնիան հայտարարեց իր կապիտուլյացիայի մասին։ Կապիտուլյացիայի մասին ակտը, որը ձևականորեն վերջ դրեց Երկրորդ համաշխարհային պատերազմին, ստորագրվեց 1945 թվականի սեպտեմբերի 2-ին։
Ճապոնիայի կապիտուլյացիայի հարցում ատոմային ռմբակոծության դերը և բուն ռմբակոծությունների էթիկական արդարացումները մինչ օրս սուր վեճերի առարկա են։