Երբ արքայազնը համբուրեց արքայադուստրին, նա հազեց մի կտոր խնձոր, որը խրված էր նրա կոկորդին: Թզուկները ուրախությունից գոռում էին: Սպիտակաձյունիկը և արքայազնը գնում էին դեպի ծաղիկներով լի ճանապարհը դեպի իրենց թագավորություն: Եվ բոլորն ապրում էին երկար ու երջանիկ։ Եվ այդ խնձորը, որը ստեղծված էր կախարդի նախանձից և անեծքից: Դա նրա մի մասն էր: Սպիտակաձյունիկի կծելուց հետո գետնին նետած խնձորը երբեք չի կարող երջանիկ լինել: Ատելությամբ լի խնձորը, մենակության մեջ սպասում էր թե երբ նա կ վերադառնա մայր բնության գիրկը։ Մենք չգիտենք `կախարդանքն էր թե զայրույթը, որով լի էր խնձորը , թույլ տվեցին նրան հաղթահարել բնության օրենքները: Չնայած երկար ժամանակ անց, այն պետք է փտած լիներ և թույլ տար, որ սերմը բուսնի, բայց խնձորը չ փտեց : Նրա մի կեսը ոտնահարվեց իսկ երկրորդը կրծել էին որդերը։ Մեռած որդեր ու թռչունները հեղեղեցին խնձորի շրջակայքը: Փտած դիակների մեջ խնձորը անընդհատ մտածում էր իր գոյության մասին: Մի օր խնձորի միջով սկսեց աճել մի ցող: Ցողը ու տերևները մահացած էին, բայց նրանք շարունակում էին աճել: Եվ ահա վերջապես, մի արևոտ օր խնձորը ձեռք բերեց շարժվելու ունակություն, այն մտածում էր Սպիտակաձյունիկի և արքայազնի մասին, որ նրանք երջանիկ են:Սպիտակաձյունիկի մասին, որը շատ երկար ժամանակ քնած էր և այն արքայազնի մասին, որը եկավ և արթնացրեց նրան: Մի խնձոր, որն այժմ իր սեփական հեքիաթի արքայադուստրն է, ճամփա ընկավ փնտրելու սեփական իշխանին: