հայ-թուրքական և հայ-ադրբեջանական «հարաբերություններ»

Սկսեմ խոսել հայ-թուրքական հարաբերություների մասին՝ ներկայացնելով նախ դրանց բացասական պատճառները և ներկայիս իրավիճակը:
Հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս վիճակի ամենագլխավոր և բացասական պատճառնեից մեկը 1915 բվականն է՝ հայերի ցեղասպանությունը, որը բոլորիս սրտերում կարծես մի սպի լինի: Գրեթե բոլորս գիտենք, թե ինչպես են հալածվել հայերը թուրքերի կողմից: Շատ հայեր ստիպված եղան կրոնափոխ լինել, մոռանալ իրենց մայրենի լեզուն՝ չունենալով հնարավորություն իրենց զավակներին դասավանդելու հայոց գրերը և հայոց լեզուն: 1915թ.,երբ սկսվեց հայոց ցեղասպանությունը, այդ ժամանակ թուրքերը արգելում էին անգամ հայ ժողովրդին օգտագործել իրենց լեզուն, և հայերը ստիպված առօրյա կյանքում չէին համարձակվում խոսել հայերեն լեզվով: Չնայած այդ ամենին՝ ազգապաշտ հայերը և հայ ուսուցիչները թուրքերից թաքուն ուսուցանում էին երեխաներին հայ գիր ու գրականություն: Այս և նմանատիպ այլ փաստերի կարող են հաջորդել ևս տասնավոր և հարյուրավոր փաստեր ու հանգամանքներ, որոնք պատճառ են դարձել են մեր ոչ բարիդրացիական հարաբերություններին: 
Սակայն ներկայումս Թուրքիայում բնակվում է մոտ 60-80 հազար հայ, իսկ համշենահայերի հետ միասին այդ թիվը հասնում է մոտ 480 000-ի, որից 70000-ը՝ Ստամբուլում, որտեղ և կենտրոնացած է հայ կյանքը:
Բայց պետք է ուրախությամբ փաստեմ, որ, չնայած երկու երկրների այսպիսի հարաբերությունների առկայությանը, մեր կրթահամալիրը արդեն քանի տարիներ է՝ ամուր կապեր է հաստատել Թուրքիայում, մասնավորապես Ստամբուլում գտնվող հայկական կրթական հաստատությունների-վարժարանների հետ, որոնք դարձել են փոխադարձ և գնալով ավելի են զարգանում և ամրապնդվում:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ ուզում եմ հիշեցնել հայտնի Ղարաբաղյան /Արցախյան/ պատերազմը, որը, բնականաբար, բացասաբար անրադարձավ ոչ միայն Ղարաբաղի բնակիչների վրա, այլ նաև Ադրբեջանում բնակվող բոլոր հայերի վրա,և, առհասարակ, հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա: Ադրբեջանից աքսորվեցին տեղի բոլոր հայերը և այդ աքսորի ժամանակ ադրբեջանցիները խլեցին հազարավոր հայերի կյանքեր, որոնք խաղաղ բնակիչներ էին և առնչություն չունեին Ղարաբաղյան պատերազմի հետ: Զրուցելով տատիկիս հետ, ով այդ ամենի ականատեսներից է և եկել է Հայաստան 1990թ. Բաքվից, պատմում է,  թե ինչպես էին ադրբեջանցիները նենգաբար և անխղճորեն սպանում հայերին՝ հաշվի չառնելով՝  իրենց դիմաց երեխաներ էին, երիտասարդներ, թե ծերեր: Չնայած մեր թշնամական հարաբերություններին այս երկու պետություների հետ, հայերը կարող են գնալ Թուրքիա և հանգիստ անցնել հայ-թուրքական սահմանը, ինչը չենք կարող ասել հայ-ադրբեջանական հարաբերությունների դեպքում: Երկու պետությունների միջև բոլոր կողմերից ունենք փակ սահմաններ,  ինչն էլ խոսում է մեր ոչ նպաստտավոր հարաբերությունների մասին, երկու պետությունների միջև բացակայում են դիվանագիտական կապերը:
-Ինչպե՞ս կարելի է աջակցել  գործընթացին- կարելի է աջակցել միայն այն դեպքում, եթե երկու երկրները փոխադարձ քայլեր կատարեն, պատրաստ լինեն խաղաղ ձևով խնդիրների լուծմանը: Այդ գործընթացում նախ և առաջ Թուրքիան պետք է ընդունի Հայոց ցեղասպանությունը, իսկ Ադրբեջանը վերջնականապես վայր դնի զենքերը և մոռանա Արցախի մասին:

Оставить комментарий