Աշխարհում անենամաքուր լիճը Կապույտ լիճն է, որը գտնվում է Նոր Զելանդիայի հարավային կղզում:
Երբ նայում ես այս հիանալի լճին, մտածում ես միայն մաքուր, զուլալ ջրի մեջ հայտնվելու մասին: Բայց, դժբախտաբար ջուրը մտնելը խստիվ արգելվում է:
Հիասքանչ տեսարան: Նոր Զելանդիայի Հարավային կղզում է գտնվում բնության վերջին անաղարտ անկյունը:
Երկնագույն լիճը ( մաորիների լեզվով՝ Rotomairewhenua) տեղակայված է Նելսոն-Լեյկս Ազգային պարկում, Նոր Զելանդիայի Հարավային կղզում:
Լողալը խստիվ արգելվում է։ Միայն գիտնականները կարող են ջուրը սուզվել, այն էլ՝ նկարահանումներ կատարելու հատուկ թույլատվություն ստանալուց հետո: Իսկ զբոսաշրջիկները կարող են զբոսնել ափով, որքան կամենան: