Արաքս գետ

Հայաստանի գետերը

Հայաստանի Հանրապետության գետերը պատկանում են Արաքսի և Կուրի ավազաններին: Հայաստանի տարածքով հոսող ամենամեծ գետը Արաքս անդրսահմանային գետն է, որի երկարությունը 1072 կմ է: Հայաստանն ունի 10 կմ-ից ավելի երկարություն ունեցող 215 գետ: Այս գետերի մեծ մասը մշտական հոսք չունի և ամռանը չորանում է:

Հայաստանի գետերի խնդիրները

Հայաստանի գետերի հիմնական խնդիրներն են`

  • Ջրային ռեսուրսի նվազում
  • Ջրային ռեսուրսի հյուծում` ծանրաբեռնվածություն հիդրոէլեկտրակայաններով
  • Գետերի աղտոտվածություն
  • Գետային ձկնաշխարհի կորուստ

Ջրային ռեսուրսի նվազում

Կլիմայի փոփոխության մասին երրորդ ազգային հաղորդագրության համաձայն՝ կանխատեսվում է, որ Հայաստանի տարածքի ուսումնասիրված գումարային գետային հոսքը կնվազի մոտ 11.9%-ով մինչեւ 2030թ., 24%-ով մինչեւ 2070թ. եւ 37.8%-ով մինչեւ 2100թ.:

Մենք արդեն իսկ նկատում ենք գետերի ջրհոսքերի նվազում: Մասնավորապես, Հայաստանի ամենաջրառատ գետերից մեկի` Սևջուր (Մեծամոր) գետի ջուրն արդեն իսկ նվազել է: Սևջուր գետի ակունքների բնական աղբյուրների որոշ խմբեր անհետացել են,ինչը չափազանց կրճատել է Սևջուր գետի սնումը ակունքում:

Оставить комментарий