Վարդանանց պատերազմ

Վարդանանց պատերազմ, 450-451 թվականներին Մարզպանական Հայաստանի տարածքում տեղի ունեցած ապստամբություն։ Ուղղված էր Սասանյան արքունիքի դեմ, որի նպատակն էր քրիստոնեադավան հայերի շրջանում տարածել զրադաշտականությունը, կտրել հայերին Բյուզանդիայից և աստիճանաբար ձուլել պարսիկներին:
Համահայկական պայքարը գլխավորում են ժամանակի հայկական նախարարական տները՝ Մամիկոնյանների, Սյունիների, Արծրունիների և այլ նախարարների գլխավորությամբ։ Նրանց կողքին է կանգնում Հայ Առաքելական եկեղեցին: Ապստամբելու որոշումն ընդունվում է 449 թվականին՝ Արտաշատի ժողովում: Գլխավոր ելակետային ճակատամարտը տեղի է ունենում 451 թվականի մայիսի 26-ին՝ Ավարայրի դաշտում։  Վասակ Սյունին որոշել էր հաշտության պայմանագիր կնքել, իսկ Վարդան մամիկոնյանը դեմ էր դրան։

Оставить комментарий