Ոսումնական նախագիծ «Վահան Տերյան»
- Իմ Տերյանը
- Տերյանը ժամանակակիցների հուշերում
- Վահան Տերյանի անծանոթ նամակը
- Վահան Տերյանի վերջին ժամերը
- Վահան Տերյան «Անտիպ և անհայտ էջեր»
- Անհայտ Տերյանը ֆիլմը
- «Վահան Տերյան. սիրո բանաստեղծ»— ֆիլմ
- «Վահան Տերյան. վիհի եզերքին»
- Մի սիրո պատմություն. Վահան Տերյան
- Տան մեծը. Վահան Տերյան
- Վահան Տերյան
Կարդում ենք Տերյան «Իմ Տերյանը»
Խնդիրները
Վահան Տերյանի անձի և ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրության խթանում
Տերյանի բանաստեղծությունների, նամակների, հոդվածների ընթերցում
Տերյանի ստեղծագործությունների տարածում
Թեմաներ
Տերյանը՝ հասարակական-պետական գործիչ
Տերյանը՝ բանաստեղծ
Տերյանի զգացումների աշխարհը
Տերյանից փոխանցված խոհեր
Ասելիքս՝ Տերյանի միջոցով
Ուսումնասիրություններ « Տերյանը մեր օրերում»
Տերյանը քաղաքում
Տերյանը և երաժշտությունը
Տերյանը և գրական արևելահայերենը
Վահան Տերյան — հոդվածներ
Հայ գրականության գալիք օրը
Հոգևոր Հայաստան
Տերյանական ընթերցումներ
Առաջադրանքներ
1.Կարդալ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուի բանաստեղծությունները:
Ընտրել դուր եկած բանաստեղծությունները`
- ամենահուզիչ
- ամենատխուր
- ամենաանհույս
- ամենաերազկոտ
Յուրաքանչյուր բանաստեղծության մասին գրել վերլուծություն` մի քանի նախադասությամբ, հավաքել բլոգներում «Իմ Տերյանը» խորագրի տակ:
2. Անգիր սովորել 5 բանաստեղծություն:
3. Նայել առաջարկվող տեսանյութերը, լսել հաղորդումները: Պատրատել փոքրիկ հաղորդում, արտահայտել կարծիք:
4. Ընտրել ամենաշատը դուր եկած բանաստեղծությունը, դուրս գրել բոլոր բնութագրող բառերը, բառարանի օգնությամբ գտեք նշված բառերի հոմանիշները, հականիշները:
5. Վահան Տերյանի անծանոթ նամակ:
Տերյանը ժամանակակիցների հուշերում
Տերյանը ժամանակակիցների հուշերում
Մեր սիրելի երիտասարդ դասախոսը, որ էնքան բանաստեղծորեն խոսեց մեր տաղանդավոր բանաստեղծ Տերյանի քնարի մասին, հայտնեց նաև մի շատ տարածված կարծիք, թե Տերյանը զուրկ է ղայնությունից և հարազատ չի մեզ։ Ինձ թվում է, որ էդ կարծիքը սխալ է։ Չմտնելով քննության մեջ, թե ինչ է հարազատությունը և ինչ նշաններով է արտահայտվում, ես գտնում եմ, որ նրա թախիծն ու երազները, մշուշն ու աղջամուղջը խորթ չեն մեր երկրին ու մեր հոգուն։ Ես եղել եմ էն երկնքին մոտիկ լեռնադաշտում, ուր ծնվել է Տերյանը, և կարծես թե նա լիքն է էն մշուշային թախիծով ու քնքույշ երազներով, որ բնորոշում են մեր տաղանդավոր բանաստեղծի քնարը։ Վերջապես թախիծն ու երազը խորթ չեն հայի հոգուն, և մենք շատ երազկոտ ժողովուրդ ենք։
Խոսեց և նրա երգերի մոնոտոնության մասին, և լսողները շատ հեշտ կարող են սրա տակ ձանձրալին հասկանալ։ Բայց դուք, ինչպես ամեն բանաստեղծի, էնպես էլ Տերյանի լավ երգերն առեք և բանաստեղծական գոհարներ կտեսնեք, որ ձեզ բարձր գեղարվեստական հաճույքներ կտան։ Չպետք է մոռանալ և էն հանգամանքը, որ Տերյանը դեռ տվել է իր առաջին շրջանի երգերը, և այժմ ինչպես ինքն է գրում իր վերջին երգերից մեկում, նոր արշալույս ու նոր հորիզոն, նոր կյանք է ողջունում։
Վահան Տերյանի անծանոթ նամակը
(Հատված 1915 թ. սեպտեմբերի 13-ին Պետրոգրադից Ցոլակ Խանզադյանին հասցեագրված նամակից)
… Ռուսների (ոչ միայն Ռուսիայի) նկատմամբ ես բավականաչափ հիասթափված եմ. մինչդեռ ես չէի՞ այն ռուսոֆիլն արդյոք (այս գաղափարի համար նույնիսկ տուժեցի դաշնակների կեղմից). իհարկե, սա դեռ նահանջ չէ, բայց ստիպում է սա շատ ավելի լուրջ մտածելու, ռուս պետության չեմ ասում, ռուս ժողովրդի «միսսիայի» նկատմամբ: Իմ տարակուսանքների աճման և զարգացման մեծ զարկ տվեց Գորկին, որի մոտ նորերս մի շաբաթ ապրեցի և շատ ու շատ զրուցեցի ամեն տեսակ հարցերի մասին: Նա ասում է (կարդա և զարմացիր): 1. Ռուս ժողովուրդն անգութ ու չոր, դատողական ժողովուրդ է, բայց զգայնական (ոչ թե զգացմունք, այլ սլավոնական զգայնություն): 2. Դաժան է, ինչպես ոչ մեկ այլ ժողովուրդ, և կյանքից այլ օրինակների շարքում (ամբողջ կույտ օրինակներ բերեց) հետևյալ օրինակը: Սիբիրում գողեր կան, որոնք թեյաբեռներից թեյ են գողանում: Եվ երբ բռնում են, գիտե՞ս ինչ են անում նրանց: Հետանցքից ցցափայտ են մտցնում այնպես, որ մյուս ծայրը բերանից դուրս գա, և ձեռքերը հետևից կապում են այդ փայտին… — Գողերի նկատմամբ որտե՞ղ են վարվում այդպես,- հարցնում է նա: Ես հիշեցի, որ ախր մեզ մոտ էլ դուխոբորները (տոլստոյականները) արոտախախտման (ապօրինի արածեցման) համար մինչ ի մահ ծեծում են դագանակներով: Բայց թողնենք, իհարկե, ես այժմ չեմ կարող ամենը պատմել քեզ, և այս ամենը չափազանց մերկապարանոց կթվա քեզ: Այս ամենը, ինչ խոսք, ինձ խելահեղ որոշման չի մղում, սակայն ստիպում է խորհել այն ստրկամտորեն հիացական վերաբերմունքի վրա, որը պաշտամունքայնության է հասել մեր մեջ և մեզ սարքել մոլի սլավոնաֆիլներ: Ռուսական տխրահռչակ անկեղծության առթիվ գիտե՞ս ինչ ասաց Գորկին: — Այդ խոսքերը գործերի ստորությունն արդարացնելու անզուսպ մղումից են, և դրանք՝ այդ խոսքերը նրան (Գորկուն) վրդովմունք են պատճառում: Տոլստոյն, ասում է,- չոր, անգութ, եսամոլ մարդ էր, ընսմին չափազանց զգայնամոլ (նա շատ բան պատմեց, բայց շատ երկար կլինի գրել): Նրա վերաբերմունքը Տոլստոյի նկատմամբ գրեթե նույնն է, ինչ Պառլոյինը (իհարկե, որպես գրողի, նա բարձր է գնահատում և սիրում նրան): Երևակայիր, նույնիսկ Չեխովին է նա անվանում անգութ և ասում է, թե նա բարեկամության զգացմունք չուներ և ընդհանրապես իր մեջ ամփոփված մի ծերուկ ամուրի էր…
Վերլուծություն
Այս բանաստեղծությունում ստեղծված է գիշերային տեսարան: Բանաստեղծը շրջում է գիշերվա փողոցներով և հեքիաթ է հույսում նրա՝ իր սիրելիի մասին: Իսկ սիրելիի նկարագրված պատկերը լուսավոր է, և այն հակադրվում է իրականության մռայլ պատկերին: Հետաքրքիրն այն է, որ բանաստեղծի սիրելին անմարմին ու անանում է, այսինքն նա սիրում է մեկին, ով իրականում գոյություն չունի անգամ:
«Անաղմուկ, անտրտունջ, անհնչյուն
Գալիս ես ու նորից հեռանում,
Ու հեռվից դյութում ես ու կանչում,
Լուսերե՜ս, անմարմի՜ն, անանո՜ւն»
Եվ քանի որ հենց այս տողերով է ավարտվում բանաստեղծությունը, իմ կարծիքով այն ավարտվում է հուսահատությամբ, ՆՐԱՆ չգտնելու վախով և միևնույն ժամանակ ՆՐԱ նկատմամբ մեծ սիրով:
Նախագիծ «Կարդում ենք Տերյան»: 1 комментарий