Նախագիծ <>

Նախագիծ <<Կարդում ենք Տերյան>>

1.Կարդալ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուի բանաստեղծությունները:
Ընտրել դուր եկած բանաստեղծությունները`

  • ամենահուզիչ
  • ամենատխուր
  • ամենաանհույս
  • ամենաերազկոտ

Յուրաքանչյուր բանաստեղծության մասին գրել վերլուծություն` մի քանի նախադասությամբ, հավաքել բլոգներում «Իմ Տերյանը» խորագրի տակ:
2. Անգիր սովորել 5 բանաստեղծություն:
3. Նայել առաջարկվող տեսանյութերը, լսել հաղորդումները: Պատրատել փոքրիկ հաղորդում, արտահայտել կարծիք:
4. Ընտրել ամենաշատը դուր եկած բանաստեղծությունը,  դուրս գրել բոլոր բնութագրող բառերը, բառարանի օգնությամբ գտեք նշված բառերի հոմանիշները, հականիշները:
5. Վահան Տերյանի անծանոթ նամակը :
6. «Նամակ Մարթա Միսկարյանին»

Կարդալ նամակը, կետադրել, համեմատել բնագրի  հետ:

  • ամենահուզիչ

 ԹԱՓԱՌԱԿԱՆ

Նորից կրթողնեմ քաղաքն աղմկոտ
Ու ճամփա կընկնեմ հավետ միայնակ.
Անխոս կըմարի երեկոն աղոտ,
Կըպառկեմ դաշտում կանաչ ծառի տակ։
Կըմոռնամ հեռվի աղմուկը ահեղ,
Կզգամ համբույրը ուրիշ օրերի,
Լույս երազների գիշերը շքեղ
Սրտիս անծանոթ վայելք կբերի…
Հեռավոր մարղոց ցավերը կզգամ,
Կարկաչող ջրի լացը կըլսեմ.
Հողը կըգրկեմ, ջերմ կըհեկեկամ,
Վառ աստղերի հետ անուշ կերազեմ։
Անտուն անցորդից կըխնդրեմ ես հաց,
Պայծառ աղբյուրի ջուրը կըխմեմ,
Լայն երկնքի տակ հաշտ ու սրտաբաց
Քնքուշ ծաղկանց հետ խաղաղ կըքնեմ…
1907-1908

  • ամենատխուր

 ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔԵՐԻՑ

Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,
Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.
Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
Կըգնամ իմ դժկամ ցավի հետ։
Ւմ ճամփան՝ անվախճան մի գիշեր,
Ւնձ շոյող ոչ մի շող չի ժպտա.—
Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…
Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի,
Ւմ վերև թող արև չըխնդա.
Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…
1905

  • ամենաանհույս

 ՀՐԱԺԵՇՏ

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։
Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։
Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…
1904

  • ամենաերազկոտ

 ԷԼԵԳԻԱ

Մեռնում է օրը։ Իջավ թափանցիկ
Մութի մանվածը դաշտերի վրա.
Խաղաղ-անչար է, պայծառ գեղեցիկ,
Անտրտունջ նինջը մահացող օրվա…
Պարզ ջրի վրա եղեգը հանդարտ
Անդողդոջ կանգնած էլ չի շշնջում,
Լռին խոկում են երկինք, գետ ու արտ,
Եվ ոչ մի շարժում, ու ոչ մի հնչյուն…
Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս,
Թախիծս խաղաղ անուրջի նման.
Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս,
Էլ չեմ տրտնջում վիճակիս ունայն…
1903

Оставить комментарий