Պոեմի սյուժեն
Պոեմը հիմնականում նկարագրում էր 19-20րդ դարերի կարգն ու ադաթները, բայց ցավոք այդ ադաթները ոչ բոլորի համար էին և շատ երիտասարդներ տուժում էին դրանցից։
Անուշը սիրելով Սարոյին դեմ է գնում բոլորին, ովքեր կանգնում են իր ճամփի վրա, չմտածելով հետևանքների մասին։ Վերջում կործանվում են կյանքեր և ինչ-որ ժամանակ ուրախ պատմությունը դառնում է տրագեդիա։
Մասսայական տեսարանները պոեմը դարձնում են ավելի իրականությանը մոտ, քանի որ փոքր գյուղում բոլորը բամբասանքներ են տարածում և խոսում են այն բաների մասին, որոնք արժանի չեն այդքան ուշադրության։ Մարդիկ բամբասում են ուրիշների անձնական կյանքից, որը կարող է ճնշող լինել։
Կերպարների վերլուծություն
Անուշը ՝ ազատություն սիրող, բայց միևնույն ժամանակ միամիտ կերպար թվաց սկզբում։ Միամիտ, քանի որ հավատաց ինչ-որ գուշակության և ինքն իր մեջ ներշնչեց, որ նա անբախտ է։ Եթե նա այդպես չմտածեր հանրավոր է, որ պատմությունն ուրիշ ավարտ ունենար։ Անուշը նվիրված էր և ենթարկվող։ Հենց այս բնավորության գծերն էլ որոշ չափով խորտակեցին իր կյանքը։ Նվիրված էր թե’ եղբորը, թե’ Սարոյին, բայց ենթարկվում էր միայն մեկին ՝ եղբորը, ելնելով վախի զգացումից։ Նա պարզապես ուզում էր վայելել իր կյանքն ու գտնել իր բախտը։
Սարոն ՝համառ և պայքարող կերպար էր։ Նա մի վայրկյան անգամ ետ չկանգնեց իր նպատակից և հենց դա էլ կործանեց նրան։ Սարոն պատրաստ էր ամենին ինչի հանուն արդարության և սիրո։ Չվախենալով Մոսիի սպառնալիքներից նա համառորեն դեմ գնաց բոլորին և փախցրեց Անուշին ՝ Մոսիի հետ մեծ կռվից հետո։ Սարոն նույնպես սիրում էր ազատություն և հանուն սիրո խախտեց այսպես կոչված ադաթները։ Ամեն ինչ լավ էր ընթանում մինչ այդ մեծ կռիվը։
Մոսին ՝ մեծամտորեն ցանկանում էր ձևանալ որպես լավ եղբայր։ Նա տաք գլխով որոշումներ էր կայացնում ու այդ պատճառով էլ խորտակեց իր քրոջ և հին ընկերոջ ճակատագրերը։ Մոսին համառ էր և քաջ, բայց իր այս արարքով նա ապացուցեց, որ իր համառությունն ու քաջությունը սխալ տեղ օգտագործվեց։ Նա ուղղակի կարող էր ուրախ լինել իր քրոջ երջանկության համար, բայց նա շարժվեց «ադաթների» հետքերով։
Պոեմի համեմատումը ժամանակակից իրականության հետ
Ցավոք մինչ այս օրը այսպիսի պատմություններ շարունակում են տեղի ունենալ, իհարկե ավելի քիչ, բայց կան։
Իհարկե շատ բան է փոխվել։ Փոխվել է նաև այն, որ երիտասրդ աղջիկները նախևառաջ կառուցում են իրենց կյանքը, մինչ ինչ-որ մեկի հետ իրենց կյանքը կապելը։ Եվ նաև հասկացել են, որ տղամարդու վրա հույս դնելը այդքան էլ կարևոր չէ, կարևորը ինքնավստահությունն է։ Ամեն մարդ ունի իր ինքնությունը և միակ մարդիկ, ովքեր կարող են կանանց որոշումները կայացնել ՝ դա հենց կանայք են։
Իմ կարծիքը պոեմի մասին
Այս պոեմը ինձ ևս մեկ անգամ ապացուցեց, որ մենք հիմա ապրում ենք ավելի ազատ ժամանակներում։ Հասկացա, որ մարդու իրավունքների արդիականությունը ավելի է շատացել 21րդ դարում։
Պոեմը հնարավոր է իրական պատմություն էր, կամ ոչ։ Բայց այսպիսի դեպքեր շատ են տեղի ունեցել և երևի դեռ տեղի են ունենում։