1.Պարզաբանե՛ք «Արևելյան հարցի» և «Հայկական հարցի» էությունը:
Միջազգային հարաբերություներում այդ հիմնախնդիրը որն առաջ էր եկել դե 18 դարի վերջին ստացել էր Արևելյան հարց անվանումը։Արևելյան հարցի մի դրսևորումն էլ օսմանյան կայսրությունում գտնվող Երուսաղեմի սուրբ վայրերին տիրելու համար տերբեր եկեղեցիների (կաթոլիկ,ուղղափառ,Հայ առաքելական մինջեև ընթացող վեճն էր,որը դարձավ միջազգային քնարկման հարց։Արևելյան հարց, Եվրոպական դիվանագիտության մեջ հիմնախնդիրների ամբողջություն էր՝ Օսմանյան կայսրության և նրա հպատակ ժողովուրդների ազատագրման, պատմական ճակատագրի, ինչպես նաև մեծ տերությունների գաղութային քաղաքականության վերաբերյալ։«Արևելյան հարց» հասկացությունն առաջին անգամ գործածել են Սրբազան դաշինքի (Ռուսական կայսրություն, Ավստրիա, Պրուսիա, Ֆրանսիա և այլն) երկրները՝ 1822 թ-ի Վերոնայի կոնգրեսում՝ Թուրքիայի դեմ Հունաստանի մղած անկախության պատերազմի առիթով։ Արևելյան հարցի պատմությունն սկսվել է XVIII դարի վերջից և ավարտվել Առաջին համաշխարհային պատերազմով (1914–1918 թթ.), երբ փլուզվեց Օսմանյան կայսրությունը։ Աշխարհամարտը դարձել էր մեծ տերությունների շահերի բախման կիզակետ, իսկ Արևելյան հարցի հիմնախնդիրները՝ XVIII–XIX դարերի միջազգային հարաբերությունների գլխավոր առանցքը։ 1877-1878 թթ-ի ռուս-թուրքական պատերազմից հետո կնքված Սան Ստեֆանոյի, ապա՝ Բեռլինի պայմանագրերի (1878 թ.) փաստաթղթերում, միջազգային դիվանագիտության մեջ առաջին անգամ գործածվել է նաև «Հայկական հարց» հասկացությունը և դարձել Արևելյան հարցի բաղկացուցիչ մասը։ Առաջին աշխարհամարտում Թուրքիայի պարտության հետևանքով Օսմանյան կայսրությունից անջատվել են առանձին ազգապատկան տարածքներ։ Սևրի հաշտության պայմանագրով (1920 թ.) ճանաչվել է նաև անկախ և միացյալ Հայաստանի գոյությունը։ Սակայն Թուրքիայում ծավալված ազգայնամոլական շարժումը, քեմալական Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի մերձեցումը խոչընդոտել են Սևրի պայմանագրի իրագործումը. Արևմտյան Հայաստանն ու Կիլիկիան մնացել են թուրքական տիրապետության տակ։ 1922–1923 թթ-ի Լոզանի կոնֆերանսում ճանաչվել են Թուրքիայի նոր սահմանները. Օսմանյան կայսրությունը դադարել է գոյություն ունենալուց, և «Արևելյան հարց» հասկացությունը դուրս է եկել ասպարեզից։ Արևելյան հարցը լուծվել է, սակայն Հայկական հարցը շարունակում է մնալ չլուծված։Հայկական հարց, Օսմանյան կայսրության տիրապետությունից Արևմտյան Հայաստանի ազատագրման, հայ ժողովրդի ինքնորոշման ու սեփական պետականության վերականգնման, հայ ժողովրդի համախմբման և այդ նպատակներին հասնելու համար հայ ժողովրդի մղված ազգային-ազատագրական պայքարի անվանումը դիվանագիտության պատմության մեջ։ Ասպարեզ է իջել որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս 1877-1878 թթ.-ի ռուս-թուրքական պատերազմից հետո։
2․ Ծանոթանալով 19-րդ դարի վերջին ստեղծված երեք կուսակցությունների ծրագրերին և գազափարներին, ներկայացրե՛ք, թե որ կուսակցության ծրագիրն ու գաղափարներն եք հավանում: Իսկ այսօրվա կուսակցությունների՞ց…
Արմենական կուսակցություն
Պատմություն
Արմենական կուսակցության ծրագիրը ձևավորվեց գործողության առաջին 10 տարում։ Այն բաղկացած է 7 մասից։
Արմենականները գտնում էին, որ հայությանը պետք է նախապատրաստել հեղափոխության համար։ Դեպի Վան փոխադրումներ կատարելիս Արմենականները զոհեր են տալիս։ 1890ականներին Արևմտահայության զանգվածային կոտորածների ժամանակ Մկրտիչ Թերլեմեզյանը ղեկավարում էր Վանի ինքնապաշտպանական մարտերը։ Նա այս ժամանակահատվածում կարողացավ իր հետ համախմբել մյուս 2 կուսակցություններին։ Սակայն Թերլեմեզյանը զոհվեց Պարսկաստան գնալու ճամփին
Արմենական կուսակցության ներքին կառուցվածքը հնարավորինս հարմարեցված էր օսմանյան իրականությանը. նրանք բաժանվում էին գործուն և օժանդակ անդամների։ Առաջիններն ընդունում էին կուսակցության կանոնները, ենթարկվում կուսակցական կարգապահությանը, վճարում անդամատուրքը։ Երկրորդները կազմակերպությանը ցուցաբերում էին բարոյական և ֆինանսական աջակցություն։ Կուսակցության ղեկավարությունն իրականացնում էին կենտրոնական մարմինը, շրջաններում՝ տեղական կոմիտեները։ Վասպուրականից դուրս գործող կոմիտեները շուրջ երեք անգամ քիչ անդամատուրք էին վճարում՝ երկրի ինքնապաշտպանության կազմակերպման գործին շատ միջոցներ հատկացնելու համար։ Նրանք զբաղվում էին ժողովրդին զինելու, ինքնապաշտպանական խմբեր կազմելու, լրացուցիչ մարտական անդամատուրքեր հավաքելու և այլ աշխատանքներով։ Արմենականները ընդունում էին «Արմենիա» թերթի խմբագրության գաղափարները, սակայն այն չէին ճանաչում որպես պաշտոնաթերթ։
Հնչակյան կուսակցություն
Այն հիմնադրվել է 1887 թվականի օգոստոսին Ժնևում, Շվեյցարիա, մի խումբ արևելահայ ուսանողների կողմից, որոնք էին՝ Ավետիս Նազարբեկյանը, Մարո Վարդանյանը, Ռուբեն Խանազատյանը, Գաբրիել Կաֆյանը, Քրիստափոր Օհանյանը, Գևորգ Ղարաջյանը, Մանուել Մանուելյանը։ Ներկայումս գործող ամենահին կուսակցությունն է։ Առաջին սոցիալիստական կուսակցությունն է, որը գոյություն է ունեցել Օսմանյան կայսրությունում և Իրանում, նաև հայտնի որպես Պարսկաստան։
Ծրագիր
1888 թվականին «Հնչակ» թերթում հրատարակվեց կուսակցության ծրագիրը։ Որպես հեռավար նպատակ սահմանվում է մարդու կողմից մարդու շահագործման վերացումը և սոցիալիզմի կառուցումը, իսկ մոտակա խնդիր ՝ հայրենիքի մեծագույն մասի ազատագրումը թուրքական լծի տակից։ Ապագա հայկական անկախ պետության կազմում պետք է միավորվեին օսմանյան, ռուսական և պարսկական տիրապետությանը ենթակա հայկական հողերը։
1889 թվականին ստեղծվում են Կարինի, Տրապիզոնի և Կոստանդնուպոլսի մասնաճյուղերը։ Կուսակցությունն իր գործունեության առանցքն է դարձնում հայդուկային շարժմանն աջակցելը։
1896 թվականին Լոնդոնի համագումարում հնչակյանները պառակտվում են 2 թևի ՝սոցիալիստական և ազգային։ Սոցիալիստական թևը, որը կարևոր խնդիր էր համարում սոցիալիստական ազատագրությունը և սոցիալիզմի համար պայքարը, Ավետիս Նազարբեկյանի գլխավորությամբ, կազմում է փոքրամասնություն, իսկ ազգային թևը ՝ մեծամասնություն։ Ազգային թևը հեռանում է կուսակցությունից Արփիար Արփիարյանի ղեկավարությամբ, ձևավորելով «Վերակազմյալ հնչակյաններ» կուսակցությունը։
Հայ Յեղափոխական Դաշնակցություն
Հիմնադրվել է 1890 թվականին Թիֆլիսում Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի և Ստեփան Զորյանի կողմից։ Կուսակցությունը ունի համայնքներ Հայաստանում, Արցախում և սփյուռքի ավելի քան 40 երկրնրում։շծ
Ծրագիր
Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր էությամբ, աշխարհայացքով և ավանդներով ազգային, ընկերվարական, ժողովրդավարական և հեղափոխական կուսակցություն է։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր բոլոր ուժերով պայքարում է հանուն հայ ազգի քաղաքական-տնտեսական, ընկերային-մշակութային բովանդակ շահերի պաշտպանության։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, հավատարիմ իր գաղափարաբանությանը, իր բոլոր ուժերով նվիրվում է բովանդակ հայ ազգի քաղաքական, տնտեսական, ընկերային եւ մշակութային շահերի պաշտպանությանը՝ հանուն Ազատ Հայի, Ազատ Քաղաքացու եւ Ազատ Հայրենիքի կերտման։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայ ժողովուրդի ազգային ազատագրական պայքարը հիմնավորում է իր գաղափարաբանությամբ։ Նա առաջադրում է անհատի ազատության, ազգային ինքնորոշման, անկախ պետականության, ընկերության, համերաշխության և բարօրության ճանապարհով ապահովել հայ մարդու և հայ ազգի անկաշկանդ, բազմակողմանի և ներդաշնակ զարգացումը։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ձգտում է Հայ Դատի լուծմանը` ամբողջական հայությամբ ամբողջական հայրենիքի կերտմանը։
Գաղափարախոսություն
Հայ հեղափոխական դաշնակցությունն իր էությամբ և աշխարհայացքով ազգային, ժողովրդավարական և հեղափոխական կուսակցություն է։ Այն հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարը հիմնավորում է իր գաղափարախոսությամբ, որն առաջադրում է անհատի ազատության, ազգային ինքնորոշման, անկախ պետականության, համերաշխության և բարօրության ճանապարհով ապահովել հայերի ներդաշնակ զարգացումը։ Հայ հեղափոխական դաշնակցությունը ձգտում է Հայ Դատի լուծմանը ՝ամբողջական հայությամբ ամբողջական հայրենիքի կերտմանը։