1. Համեմատե՛ք Հ. Լազարյանի և Հ. Արղությանի ծրագիրը Մ. Սարաֆյանի ծրագրի հետ:
Մ. Սարաֆյանի ծրագիր
Սարաֆյանի ծրագիրը Ռուսաստանում բնակվող հայերի և վրացիների կամավորականների ջոկատ ստեղծելն ու Վրաստան ուղարկելն էր: Նաև ջոկատների հրամանատարը պետք է որ հայ լիներ և ենթարկվեր ռուսական բանակի հրամանատարությանը: Ըստ Սարաֆյանի ծրագրի ՝ Հայաստանի ազատագրումից հետո պետք է ստեղծվեր հայկական պետություն, իսկ Արցախի մելիքներից մեկը կդառնար Հայաստանի թագավոր: Սարաֆյանը համարեց, որ անհրաժեշտ է Արցախի մելիքներին ներգրավել հակաթուրքական պայքարի մեջ ՝ նրանց տրամադրելով ռազմական տեխնիկա ու զենք: Ակնկալվում էր, որ Երևանը գրավելուց հետո մեծ թվով հայեր կտեղափոխվեին այնտեղ և զորակոչվեին ռուսական բանակ:
Հ. Լազարյանի և Հ. Արղությանի ծրագիր
Հ.Արղությանն ու Հ.Լազարյանն առաջարկում էին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքել հավիտենական դաշինք: Դաշնակից Ռուսաստանը հայաստանում ունենալու էր որոշակի քանակությամբ զորք՝ երկիրը հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար: Ըստ նրանց ծրագրի՝ նախկին հողատերերին վերադարձվելու էին իրենց կալվածքները, սակայն առանց գյուղացիներին ճորտացնելու իրավունքի: Նրանք առաջարկում էին նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքել առևտրական պայմանագիր, իսկ Կասպից ծովի ափին Հայաստանին նավահանգիստ տրամադրել, ինչի մասին չենք տեսնում Սաֆարյանի ծրագրում:Ի տարբերություն Սարաֆյանի՝ Հ.Արղությանն ու Հ Լազարյանը գտնում էին, որ Հայոց թագավորն ընտրվելու էր ռուսական կայսրի կողմից, որից հետո օծվելու էր Էջմիածնում, առաջարկում էին Հայաստանի մայրաքաղաք դարձնել Վաղարշապատը կամ Անին։
Համեմատուք
Սարաֆյանը ցանկանում էր Հայաստանի անկախությունը և պայքարել հանուն ազատության: բայց Լազարյանն ու Արղությանը Հայաստանը հիմնականում տալիս էին ռուսներին խաղաղություն, և արքան նույնպես պետք է ընտրվեր Ռուսաստանի կողմից: իմ կարծիքով, ավելի լավ կլինի ունենալ ավելի քիչ, բայց ունենալ անկախություն և ազատություն, քան ունենալ ավելին, բայց կախված լինել Ռուսաստանից:
2. Վեր հանե՛ք «Որոգայթ Փառաց» և «Նոր տետրակ, որ կոչի հորդորակ» գրքերի կարևոր դրույթները.
«Նոր տետրակ, որ կոչի հորդորակ» գրքում ներկայացվում են՝
Գրքում ներկայացվում են հայ ժողովրդի հերոսական անցյալը, նրա աշխարհագրական լայնարձակ սահմանները և դրան հակադրվում է առկա վիճակը, երբ երկիրը շահագործվում է օտարների կողմից: Գիրքը կոչ է անում հայ երիտասարդներին դուրս գալ օտար բռնակալների դեմ և զենքի ուժով հասնել ազատության. «Խիզախությամբ եղեք, եղեք նմանվողներ մեր նախահոր՝ քաջ Արամի որդիներին, որ միգուցե թե այդպիսով կարողանանք վերագտնել մեր հայրենիքն Արարատյան»: «Նոր տետրակի» մեջ քննադատվում է միապետական կարգը՝ այն համարելով հայոց պետականության անկման պատճառներից մեկը: Մեկ մարդը ի վիճակի չէ անսխալ կառավարել, իսկ թագավորի սխալը դժբախտություն է երկրի համար: Ուստի առաջարկվում է ստեղծել սահմանադրություն և երկիրը կառավարել ժողովրդի ընտրովի ներկայացուցիչների միջոցով:
Ըստ «Որոգայթ փառաց» գրքի՝
Հայոց ապագա պետության բարձրագույն օրենսդիր մարմինը՝ «Հայոց տունը», պետք է կազմվեր ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներից: Հայաստանում պետք է իշխեր օրենքը: «Հայոց տունը» պարտավոր էր ստեղծել գործադիր իշխանություն (կառավարություն): Այդ նպատակով փոխանորդներից պետք է ընտրվեին տասներեք հոգի, որոնցից մեկը վիճակահանությամբ կարող էր դառնալ նախարար, իսկ մյուսները՝ նախարարի խորհրդակիցներ: Նախարարը լինելու էր օրենքների առաջին կատարողը և զորքի գլխավոր հրամանատարը: Հայաստանի բոլոր բնակավայրերը պետք է ունենային դպրոցներ: