Եկեք ավելի խորը սուզվենք, Արցախի ազատագրության պատմության մեջ Հայաստանը զորքերը եկել էյն Արցախ, Թուրքական զորքերի դեմ դիմակայելու համար: 1724թ. Արցախի ուժերը թուրքական բանակների դեմ համատեղ պայքարի մասին պայմանագիր կնքեցին Գանձակի մահմեդականների հետ:Իսկ Արցախի կայսրությունը իր կոմից կոքներ Պարսկաստանին Օսմանյան կայսրության դեմ:Հայոց պայքարին օժանդակելու խոստումներով Ռուսաստանից Արցախ ժամանեց նաև հայազգի Իվան Կարապետը: Այդ ավելի էր հուսադրում հայկական իշխանություններին: 1725թ. մարտին թուրքական երեք զորամաս ներխուժեց Արցախի Վարանդա գավառ: Շուրջ 6000 թուրք զինվորների թույլ տալով տեղավորվել Արցախի հայկական գյուղերում՝ հայ ինքնապաշտպանական ուժերը գիշերային հանկարծակի գրոհով ոչնչացրին նրանց: Թուրքական երկու փաշաներն սպանվեցին, իսկ երրորդը գերի վերցվեց: Թուրքական բանակի ոչնչացումը և հայկական ուժերի այդ կարևոր հաղթանակը մեծ արձագանք ունեցավ, բարձրացավ հայոց ինքնավստահությունը և մարտունակությունը: Ազատագրական ուժերի մի մասը, հուսախաբ լինելով ռուսական խոստումներից, հետագա արյունահեղությունները կանխելու համար գերադասում է թուրքերի հետ բանակցելու ուղին: Նույն թվականին մահանում է Եսայի Հասան-Ջալալյանը, որը, տեղեկանալով ռուս-թուրքական պայմանագրի կնքման մասին, հակվել էր թուրքերի հետ բանակցելու մտքին: Արցախի ազատագրական շարժումը մեծ արձագանք գտավ ողջ հայության մեջ: Այն ոգեշնչում էր նաև հայ ժողովրդի հաջորդ սերունդներին և հավատով լցնում իրենց ուժերի նկատմամբ: