Քրիստոնեության հռչակումը Հայաստանում որպես պետական կրոն

Դավիթ Շահինյան, Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:Անհատական աշխատանք: 

I դարում Քրիստոսի աշակերտներից Թադեոսն ու Բարդուղիմեոսը Հայոց աշխարհում ավետարանեցից քրիստոնեությունը: Քրիստոնեական համայնքները հայտնի էին Մեծ Հայքում` Ծաղկանց լեռներում, Արարատ լեռան շրջակայքում, Սյունյաց նահանգում` Թանահատի վահանքի տարածքում և այլ վայրերում:
III դ. երկրորդ կեսից քաղաքական և կրոնական իրադարձությունները պայմանավորվել էին Սասանյան Պարսկաստանի նվաճողական քաղաքականության հայ ժողովրդի դիմակայությամբ:
Հայոց գահին Սասանյանները նշանակում էին իրենց թագաժառանգներին: Որմիզդ-Արտաշիրը հրամայել էր իր սպասավորներին վառել որմզդական հուրը հին հայոց պաշտամունքային կենտրոնում Բագրևանդ գավառի Բագավանի տաճարի մեջ:
Տրդատը վերադառնալով Հայաստան՝ Գրիգորը ծառայության է անցնում նրա մոտ:
Տրդատը եկեղյաց գավառում Անահիտ աստվածուհու տաճարում, զոհեր մատուցելիս նկատել էր, որ արարողությանը Գրիգորը չէր մասնակցել: Իմանալով, որ Անակի որդին է, և քրիտոնյա Արտաշատ վերադառնալուց հետո նա հրամայում է Գրիգորին փակել Խոր Վիրապում, որտեղ մնում է 13 տարի:
Դիոկղետանիոս կայսեր հետապնդումների հետևանքով Հայաստան էին փախել Հռիփսիմեի և Գայանեի գլխավորած կայսերը:
Տրդատը սիրահարվել էր Հռիփսիմեին, բայց ավաղ: Այդ ամենը խորապես ցնցել էր Տրդատին, և երբ Տրդատը ցանկացել էր որսի գնալ, ծանր հիվանդացել էր, նրա քրոջը Խոսրովիդուխտին տեսիլք էր երևացել, որով նրան հայտնվել էր, որ Տրդատին և նրա հետ հիվանդացած մարդկանց կարող էր բուժել միայն Գրիգորը: Այդ իմանալով՝ Տրդատը հրամայում է, որ Գրիգորին ազատ արձակեն: Գրիգորը բոլորին բուժում է ու սկսում քրիստոնեական քարոզչությունը:
Տրդատ III Մեծի հրամանով Հայոց աշխարհի բոլոր կողմերից Վաղարշապատ եկած Հայոց զորքը` իր զորավարներով, մեծամեծերով, կուսակալներով Սբ. Գրիգոր Լուսավորչին կարգում են եպիսկոպոսապետ: Թագավորի հրովարտակով և հայոց նախարարների ուղեկցությամբ նա մեկնում է Կապադովկիայի Մաժաք քաղաքը, որտեղ Ղևոնդիոս գլխավորած եպիսկոպոսների ժողովը նրան եպիսկոպոս է ձեռնադրում: Սուրբ Գրիգորը` որպես հայոց եպիսկոպոսապետ կաթողիկոս, վերադառնում է Հայաստան:
301թ. Հայաստանը առաջինը ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն:

303 թ. Վաղարշապատում կառացվում է Մայր տաճար Սբ. Էջմիածինը:
IV-Vդդ. Առաջին կեսին կաթողիկոսական աթոռին հիմնականում նստում ին Սբ. Գրիգոր Լուսավորիչի տան ներկայացուցիչները, սակայն որոշ ժամանակ կաթողիկոսական աթոռին էին նաև Աղբիանոսի տան ներկայացուցիչները: Թագավորի հովանավորությամբ Գրիգոր Լուսավորիչը Հայաստանի քաղաքներում ու գյուղերում եկեղեցիներ է հիմնադրում: Տարոնում նա Քարքե լեռան լանջին դնում է Իննակյան Ս. Կարապետ, Աշտիշատում` Ս. Երրորդության եկեղեցիների հիմքը:
Հնուց եկող շատ տոներ ու ծեսեր Հայաստանում պահպանվեցին: Սբ. Գրիգոր Լուսավորիչը դարձավ Հայ Առաքելական եկեղեցու կարգավորության հիմնադիրը: Ժամանակի ընթացքում ժողովրդական և ազգային եկեղեցական տոները` Ամանոր, Սուրբ Ծնունդը, Ս. Սարգիսը, Բարեկենդանը, Ծաղկազարդը, Ս. Զատիկը և այլն հայ ժողովրդի հոգևոր մշակութային կյանքում ներդաշնակվեցին:

Հայ առաքելական եկեղեցին գիտության և կրթության օրրան է եղել, իսկ պատմության դժնդակ ժամանակներում` ազգապահպան հզոր վեմ հայ ժողովրդի համար:

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Համաշխարհային կրոնները:

2. Ներկայացրե՛ք գործակալությունները և նրանց գործառույթները:
Ի՞նչ է բովանդակում Գահնամակը և Զորանամակը /գրավոր/

Համաշխարհային կրոնները

Բուդդայակնությունը կրոն է, որը ծագել է Հնդկաստանում, Ք․ա․ 5րդ դարում։ Այդ ժամանակ քայքայվում էին տոհմատիրական հարաբերությունները և Գանգեսի հովտում ձևացվորվում էին ստրկատիրական պետություններ։ Կրոնի հիմնադիրն է Սիդհարտեա Գաուտաման կամ Բուդդան։ «Բուդդա» բառը սանսկրիտ լեզվով նշանակումէ «պայծառացած»։ Բուդդան Շակյա գերդաստանի Շուդհոդանա թագավորի որդին էր։ Նա ծնվել է մոտավորապես մ․թ․ա․ 567թո․-ին։ Համաձայն առասպելների նրա հայրը նրան թույլ չի տվել դուրս գալ պալատից, որպեսզի նա ոչ մի հոգս չունենա։ Նա ապրել է անհոգ կյանքով, ամուսնացել է իր սիրած աղջկա հետ և ունեցել է մեկ երեխա։ Մի օր Սիդհարտեա Գաուտամային հաջողվում է դուրս գալ պալատից և նա հանդիպում է ունենում բորոտի, ծերունու հետ և տեսնում է թաղման արարողություն։ Մինչ այդ նա չգիտեր, որ աշխարհում կա հիվանդություն, ծերություն, մահ, բայց այդ օրը նա իր սեփական աչքերով տեսնում է դրանք։ Հետո նա հանդիպում է մի աղքատ ճգնավորի, ում այս կյանքից ոչինչ պետք չէ։ Քանի որ Սիդհարտեա Գաուտաման հոր պատճառով մինչև 29 տարեկանը ոչինչ չեր տեսել, բացի լավ կյանքից և չէր ունեցել ոչ մի դժվարություն, հավանաբար այդ ամենի արդյունքում նա չէր էլ փորձել մտածել կյանքի իմաստի մասին և այս ամենը տեսնելով նա ցնցվում է։ Նա սկսում է մտածել կյանքի իմաստի մասին։ 29 տարեկանում Սիդհարտեա Գաուտաման փախչում է պալատից և միանում թափառական ճգնավորներին։ Նա վեց տարի անցկացնում է նրանց հետ խորը մտածմունքների մեջ։ Նա 35 տարեկանում դառնում է Բուդդա՝ լուսավորված, արթնացած։ Դրանից հետո նա 45 տարի քարոզում էր իր ուսմունքը։

Իսլամ

 Քրիստոնեության հեթանոսական հալածանքներ հետագայում շարունակվեցին մուսուլմանների կողմից: Սակայն արդարության համար պետք է ասենք, որ քրիստոնյաները հալածվել են ոչ բոլոր մուսուլման տիրակալների օրոք, քանզի իշխողներ են եղել, որոնց օրերում քրիստոնյաները խաղաղություն և ապահովություն են վայելել: Նրանցից մեկը իշխան Օմարն էր, ով հետաքրքրված էր քրիստոնյաների նվիրվածությամբ հանդեպ իրենց հավատքը և կարծում էր, որ քրիստոնեության, Քրիստոսի Ավետարանի մեջ կան աղավաղված հասկացություններ, որոնք իրենց սկզբնական մաքրությամբ պահպանվել են Ղուրանում: Եվ Օմարը նամակ գրեց Հռոմի Լևոն կայսերը տարբեր հարցադրումներ անելով: Հարցադրումներից մեկը վերաբերում էր Աստվածաշնչի վավերականությանը:

 Օմարն ասում էր, որ պատմության ընթացքում հրեաները կորցրեցին իրենց սուրբ գրքերը, սակայն հետագայում Եզրաս քահանան հավաքագրեց դրանք և խմբագրեց: Բայց ինչպե՞ս կարող է մեկ մարդը վերստեղծել սուրբ գրքերը: Լևոնը, պատասխանելով այս հարցին, բացատրեց, որ Սուրբ Հոգին Եզրասի վրա էր, երբ նա խմբագրում էր գրքերը, և երբ հետո գերյալ հրեաները վերադարձան Հրեաստան, իրենց հետ բերեցին նախապես տարված գրքերը և համեմատելով դրանք Եզրասի տարբերակի հետ` տեսան, որ գրքերի բովանդակությունը նույնն է:

 Այնուհետ քրիստոնյաները թարգմանեցին Հին և Նոր Կտակարանները տարբեր լեզուներով, և հիմա քրիստոնեական ժողովուրդներն ունեն նույն Աստածաշունչ և Սուրբ Գրքում ասվածի նշանակությունը շեղող տարբերություններ չկան այդ թարգմանություններում: «Սակայն դուք, -ասում է Լևոնը Օմարին,- ունեք նույն լեզուն, մեկ ժողովուրդ եք, բայց մեկ հաստատուն դիրքորոշում չեք կարողանում հաստատել ձեր կրոնի և սուրբ գրքի հանդեպ»: Եվ Լևոն կայսեր ասածը ճիշտ է, որովհետև մուսուլմանական աշխարհում կան այնպիսիններ, ովքեր ընդունում են Մուհամեդ մարգարեին, և կան ուրիշներ, ովքեր չեն ընդունում: Կան, որ ընդունում են Ղուրանը, այլք մերժում են այն:

 Իսլամն ունի երկու գլխավոր ճյուղեր` սունի և շիա: Սունիները բացի Ղուրանից ընդունում են նաև գրավոր ավանդությունը, մինչդեռ շիաները համարում են, որ միակ սուրբ գիրքը Ղուրանն է: Սակայն այս երկու ճյուղերի պայքարը միմյանց հետ միայն արդարության պայքար չէ, այլ նաև հեղինակության և իշխանության, քանզի սունիները ենթադրում են, որ որևէ արժանավոր մարդ կարող է գալ հոգևոր և աշխարհիկ իշխանության, իսկ շիաները պնդում են, որ միայն Մուհամեդի ազգականները կարող են հոգևոր և աշխարհիկ իշխանություն ստանալ:

 Մուսուլմանության այս երկու ճյուղերի առաջացումից ի վեր մուսուլմանությունը բաժանվեց բազմաթիվ աղանդների: Որոշ աղանդներ առաջացան սունիից: Դրանցից մեկի հետևորդները կոչվում են խորասաջիներ, որը նշանակում է ապստամբ: Դժգոհ լինելով խալիֆ Ալիից` նրանք ապստամբեցին Ալիի դեմ:

 Սունի ուղղության ծայրահեղականները կոչվում են իսմայիլներ: Շիա ուղղության մեջ հայտնի աղանդավորներ են եղել մութազիլիները, որոնք չեն ընդունում Ղուրանը որպես հավիտենական գիրք: Նրանք նաև չեն ընդունում աստվածությանը վերագրվող մարդկային հատկանիշները` համարելով, որ ճշմարտության չափանիշը մարդկային բանականությունն է: Եվ միմյանց դեմ կռվում են ոչ միայն մուսուլմանության երկու գլխավոր ճյուղերը, այլև յուրաքանչյուրի աղանդները միմյանց դեմ, ինչպես նաև այդ աղանդները մյուս ուղղության և դրա մեջ գտնվող ու իրար դեմ պայքարող աղանդների դեմ: Այսօր մենք կարող ենք տեսնել, թե որքան խռովված է մուսուլմանական աշխարհն իր պատերազմներով և ահաբեկչական գործողություններով: Եվ մենք` որպես քրիստոնյաներ, բոլորին սիրելու և բոլորի համար աղոթելու Քրիստոսի պատվերի համաձայն, պետք է աղոթենք նաև մուսուլմանների համար, որպեսզի նրանք ճիշտ լուծումներ գտնեն իրենց խնդիրներին, և մենք միմյանց հետ կարողանանք ապրել կողք կողքի խաղաղության և ապահովության մեջ:

Оставить комментарий