Արշակունյաց Թագավորությունը I-III դ

Արտաշեսյան արքայատան արական անդամների ընդհատումից հետո Հռոմեական կայսրությունը փորձում էր Մեծ Հայքում իր ազդեցությունը պահպանել այլազգի դրածո թագավորների միջոցով: Մինչդեռ հայ ժողովուրդը և նրա կառավարիչները ձգտում էին ձերբազատվել Հռոմի տիրապետությունից ու նրա դրածոներից, վերականգնել Մեծ Հայքի թագավորության ինքնուրույնությունր և դրացի Պարթևստանի հետ ռազմաքաղաքական փոխշահավետ դաշինքը: Հայերի համառ պայքարն ի վերջո պսակվեց հաջողությամբ, երբ Պարթևստանում գահակալեց Վաղարշ I Արշակունին (51-76): Նա հայերի օժանդակությամբ 52 թ. Հռոմեական զավթիչներից ազատագրեց Մեծ Հայքր, տապալեց Հռոմի դրածո Հռադամիզդ Իբերացուն և հայոց ավագանու աջակցությամբ Արտաշատ մայրաքաղաքում իր կրտսեր եղբայր Տրդատ I-ին օծեց Հայոց արքա (52-մոտ 80), որի գահակալմամբ Մեծ Հայքում հիմնադրվեց Արշակունյաց արքայաճյուղը (52-428):

Տրդատ I-ին տապալելու և Մեծ Հայքը վերանվաճելու ծրագիր ունենալով՝ Հռոմի Ներոն կայսրը 55 թ. արևելյան զորքերի գերագույն  հրամանատար կարգեց երևելի զորավար և դիվանագետ Գնեոս Կորբուլոնին: Երեքամյա ռազմական նախապատրաստությունից հետո, երբ Վաղարշ 1-ը կաշկանդվել էր ապստամբած Վրկանաց «աշխարհի» դեմ պատերազմով, 58 թ. Կորբուլոնը Կարին-Արտաշատ ուղիով ներխուժեց Մեծ Հայք, Տրդատ I-ը մարտերով նահանջեց Ատրպատական և սպասեց եղբոր ռազմական աջակցությանը:

Արշակունյաց Թագավորությունը I-III դ: 1 комментарий

Оставить комментарий