Ազատություն… մի բառ, որ ոչ բոլորն են հասկանում։ Ազատություն ասվածը չի նշանակում անել այն, ինչ ուզում ես։ Դրա մեծ մասը մարդու իրավունքներն են։ Ազատ լինելը իհարկե լավ բան է, բայց պետք է չմոռանալ, որ դիմացի մարդնել ունի ազատություն և դրա մեջ մտնող իրավունքներ։ Մարդիկ ազատությանը վերաբերող շատ գործեր են ստեղծել։ Օրինակ Ֆրանսիայի կառավարությունը Անգլիային նվիրել է մեզ հայտնի ազատության արձանը, ազատության վերաբերյան գրվել են շատ բանաստեղծություններ, ինչպիսին է Միքայել Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը։ Հիմա աշխարհում մարդկանց զգալի մասը չունի այդ ազատությունը և ուղակի երազում է դրա մասին։ Աֆրիկայի շատ երկրներում մարդիկ ունեն խմելու ջրի և սննդի խնդիր։ Այդ ամենից օգտվելը նույնպես ազատություն է, բայց նրանք այդ ամենինչից օգտվում են այնքան քիչ և չափավոր, որ նույնիսկ չեն սպանում քաղցին։ Այսինքն պետք է գնահատենք այն ինչ ունենք և ոչ թե ազատությունը շփոթել բարձի֊թողիության հետ։
Ազատություն: 1 комментарий