Աշխարհի բնակչության 20%-ը օգտագործում է Երկրի բնական ռեսուրսների 80%-ը: Դրանց սպառումը հանգեցնում է միջավայրի ու մթնոլորտի աղտոտմանը: Վարելահողերը 40%-ով նվազել են: Յուրաքանչյուր տարի Երկրի վրայից անհետանում է 13 մլն հեկտար անտառ: Սրա պատճառով օզոնային շերտը նվազում է: Շատ կենդանիների կյանքը վտանգված է: Ձկնատեսակների 75%-ը անհետացել է, սպառվել, կամ գտնվում է վերացման վտանգի տակ:
Եվ այս ամենը մարդկանց անմիջական ազդեցության շնորհիվ է: Մենք անում ենք արարքներ, որոնք վնաս ենք հասցնում մեր շրջակա միջավայրին: Երկրի վրա 1 միլիարդ մարդ խմելու ջրից օգտվելու հնարավորություն չունի, քանի, որ նրանց գետերը, լճերը, կամ պարզապես ջրի աղբյուրները աղտոտված են: Աշխարհում 1 միլիարդ մարդ քաղցած է: Եվ այսպիսով՝ օրական 5000 մարդ է մահանում: Պատկերացնում եմ, թե ինչպիսին կլինի Երկիր մոլորակի բնակչությունն ու մոլորակն ամբողջությամբ հազարամյակներ անց: Բնակչությունը նվազում է, բնությունը՝ ոչնչանում: Մենք այժմ կանգնել ենք այնպիսի էկոլոգիական խնդիրների առաջ, ինչպիսին թվարկածներս են:
Մեր օգտագործած էներգիայի 80%-ը առաջանում է վառելիքային հանածոներից: Ամեն շաբաթ միայն Չինաստանում 2 նոր էլեկտրակայան է գործարկվում, որտեղ ածխից էներգիա են ստանում: Նույնպիսի էլեկտրակայաններ կան նաև Դանիայում: Ու այս էլեկտրոկայանների արտանետած փոշու և կեղտի շնորհիվ է, որ մթնոլորտային օդը դառնում է ավելի վնասակար և վտանգավոր մեր առողջության համար:
Ոչինչ չի փոխվում՝ փաստերը թվարկելով: Մեր և հաջորդ սերունդների կյանքը վտանգի տակ է: Բայց այժմ մենք կարող ենք ինչ-որ բան փոխել՝ միավորվելով: Եվ ինչպես հեղինակն է նշում՝ ինչքան շատ լինենք, այնքան մեր ձայնը լսելի կլինի: Եկեք օգնենք պահպանել Երկիր մոլորակը միասին:
Տուն Ֆիլմ: 1 комментарий